Դամասկոսի թագավորություն
From Wikipedia, the free encyclopedia
Դամասկոսի թագավորություն, պետություն Ասորիքում, մեր թվարկությունից առաջ 11-8-րդ դարերում։ Հիշատակվում է Աստվածաշնչում, եգիպտական և աշշուրա-բաբելոնյան աղբյուրներում։
Դամասկոսի թագավորություն | |
---|---|
Կարգավիճակ | Միապետություն |
Մայրաքաղաք | Դամասկոս |
Պետական կարգ | Միապետություն |
Հիմնադրված է | մ.թ.ա. 12-րդ դար թ. |
Հիմնել են մեր թվարկությունից առաջ 12-11-րդ դարերում Ասորիք ներթափանցած արամեական վաչկատուն ցեղերը։ Կենտրոնը եղել է Դամասկոս քաղաքը։ Մեր թվարկությունից առաջ 10-րդ դարի սկզբին այն ենթարկվել է Իսրայելի Դավիթ թագավորին, սակայն նույն դարի կեսին անկախացել է։ Թաբրիմհոն և Բեն-Ադադ I (իշխել է մեր թվարկությունից առաջ մոտ 914—880 թվականներին) գահակալների օրոք Դամասկոսի թագավորությունը հզորացել է, Ասորիքում ձեռք բերել գերիշխող դիրք։ Բեն-Ադադ II թագավորը (իշխել է մեր թվարկությունից առաջ մոտ 880—844 թվականներին) գլխավորել է Ասորիքի իշխանությունների հակաասորեստանյան խմբավորումը։ Գազաիլի թագավորման ժամանակ (մեր թվարկությունից առաջ մոտ 844—804 թվականներին) Դամասկոսի թագավորությունը հպատակվել է Ասորեստանին, հարկ վճարել նրան։
Ուրարտու պետության հզորության շրջանում (մեր թվարկությունից առաջ VIII դարում), երբ Հյուսիսային Ասորիքը ենթարկվում էր նրա ազդեցությանը, Դամասկոս թագավորությունը եղել է անկախ։ Բեն-Ադադ III թագավորը (մեր թվարկությունից առաջ VIII դարի առաջին կեսին) Ասորեստանի դեմ պայքարում հարել է Ուրարտուին և աջակցություն ստացել նրանից։ Ասորեստանի Թիգլաթպալասար III թագավորը (մեր թվարկությունից առաջ 745—727 թվականներին) ջախջախել է Ասորիքի հակա–ասորեստանյան խմբավորումը և նվաճել Դամասկոս թագավորությունը։
Մեր թվարկությունից առաջ 732 թվականին Դամասկոս թագավորությունը դադարել է գոյություն ունենալուց։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 272)։ |
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.