![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/51/%25D0%2592%25D0%25BE%25D1%2581%25D0%25BA%25D0%25B0%25D0%25BD_%25D0%2595%25D1%2580%25D0%25B5%25D0%25B2%25D0%25B0%25D0%25BD%25D1%2586%25D0%25B8%252C_%25C2%25AB%25D0%259A%25D0%25BD%25D0%25B8%25D0%25B3%25D0%25B0_%25D0%25B3%25D1%2580%25D0%25B0%25D0%25BC%25D0%25BC%25D0%25B0%25D1%2582%25D0%25B8%25D0%25BA%25D0%25B8%25C2%25BB%252C_1666.jpg/640px-%25D0%2592%25D0%25BE%25D1%2581%25D0%25BA%25D0%25B0%25D0%25BD_%25D0%2595%25D1%2580%25D0%25B5%25D0%25B2%25D0%25B0%25D0%25BD%25D1%2586%25D0%25B8%252C_%25C2%25AB%25D0%259A%25D0%25BD%25D0%25B8%25D0%25B3%25D0%25B0_%25D0%25B3%25D1%2580%25D0%25B0%25D0%25BC%25D0%25BC%25D0%25B0%25D1%2582%25D0%25B8%25D0%25BA%25D0%25B8%25C2%25BB%252C_1666.jpg&w=640&q=50)
Գրքարվեստ
From Wikipedia, the free encyclopedia
Գրքարվեստ, գրքի գեղարվեստական ձևավորման արվեստ։ Գրքարվեստում համադրվում են զուտ գեղարվեստական (արտահայտչական, խորհրդանշական, գեղազարդիչ) և գրքի կառուցվածքատեխնիկական ու նշանային տարրերը, որոնցով տպագրությունը ձեռք է բերում գեղարվեստական նշանակություն։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/51/%D0%92%D0%BE%D1%81%D0%BA%D0%B0%D0%BD_%D0%95%D1%80%D0%B5%D0%B2%D0%B0%D0%BD%D1%86%D0%B8%2C_%C2%AB%D0%9A%D0%BD%D0%B8%D0%B3%D0%B0_%D0%B3%D1%80%D0%B0%D0%BC%D0%BC%D0%B0%D1%82%D0%B8%D0%BA%D0%B8%C2%BB%2C_1666.jpg/640px-%D0%92%D0%BE%D1%81%D0%BA%D0%B0%D0%BD_%D0%95%D1%80%D0%B5%D0%B2%D0%B0%D0%BD%D1%86%D0%B8%2C_%C2%AB%D0%9A%D0%BD%D0%B8%D0%B3%D0%B0_%D0%B3%D1%80%D0%B0%D0%BC%D0%BC%D0%B0%D1%82%D0%B8%D0%BA%D0%B8%C2%BB%2C_1666.jpg)
Գրքի կառուցվածքի, գեղարվեստական ձևավորման և էջկապի խնդիրները լուծվում են գրքի դիզայնի եղանակներով։ Գրքարվեստը ժամանակակից իմաստով՝ որպես գրքի գեղարվեստական ձևի ստեղծման և տպագրության արվեստի ինքնուրույն տեսակ, ձևավորվել է գրատպության գյուտից հետո (Եվրոպայում՝ 1440-ական թվականներ)։ Այն համադրում է տեքստը, գրաֆիկան (գծանկար, փորագրություն, վիմագրություն և այլն), տառարվեստն ու տպագրաֆիկան և ամբողջանում հրատարակիչների, խմբագիրների (գրական, գեղարվեստական, տեխնիկական), նկարիչների, լուսանկարիչների և պոլիգրաֆիստների համատեղ աշխատանքով։