ֆրանսիացի նկարիչ (1819-1877) From Wikipedia, the free encyclopedia
Ժան Դեզիրե Գյուստավ Կուրբե (ֆր.՝ Gustave Courbet, հունիսի 10, 1819[1][2][3][…], Ornans, Բուրբոնների վերականգնում[4][5] - դեկտեմբերի 31, 1877[1][6][7][…], Լա Տուր դե Պեյլց[4][5]), ֆրանսիացի նկարիչ։ Հիմնականում ստեղծագործել է բնանկարի, ժանրային գեղանկարչության և դիմանկարի ոճերում։
Ուշադրություն։ Այս հոդվածը կարող է պարունակել անձնական տեսություններ, վարկածներ կամ կարծիքներ։ Հոդվածից պետք է հեռացնել բոլոր այն պնդումները, որոնք հիմնված չեն վստահելի աղբյուրների վրա։ Մանրամասների համար տես քննարկման էջը։ |
Գյուստավ Կուրբե Gustave Courbet | |
---|---|
Ծնվել է | հունիսի 10, 1819[1][2][3][…] |
Ծննդավայր | Ornans, Բուրբոնների վերականգնում[4][5] |
Վախճանվել է | դեկտեմբերի 31, 1877[1][6][7][…] (58 տարեկան) |
Մահվան վայր | Լա Տուր դե Պեյլց[4][5] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Շվեյցարական ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ, քանդակագործ, կոմունար, գծանկարիչ և վիզուալ արտիստ |
Ոճ | ռեալիզմ[8][4] |
Ժանր | դիմապատկեր[5], կենդանիների նկարչություն[5], ժանրային նկարչություն[5], բնանկար[5], նյու[5] և նատյուրմորտ[5] |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Լեռնային գետակի աղբյուր, Աշխարհի ծագումը, Աղբյուր և Թաղումը Օրնանում |
Մեկենասներ | Alfred Bruyas? |
Ուսուցիչ | Charles-Antoine Flajoulot?, Շառլ Շտեյբեն և Nicolas-Auguste Hesse? |
Ներշնչվել է | Կացուշիքա Հոքուսայ[9], Կարավաջո[10], Պիտեր Պաուլ Ռուբենս[10], Ռեմբրանդտ վան Ռեյն[10], Դիեգո Վելասկես[10] և Ֆրանսիսկո Սուրբարան[10] |
Պարգևներ | |
Անդամակցություն | Համայնքի խորհուրդ |
Համատեղ ապրող | Virginie Binete? |
Gustave Courbet Վիքիպահեստում |
1837 թվականից հաճախել է Շ.Ա. Ֆլաժուլոյի նկարչական դպրոցը (Բեզանսոն)։ Գեղարվեստական կանոնավոր կրթություն չի ստացել։ Կրել է 17-րդ դարի իսպանական և հոլանդական գեղանկարչության ազդեցությունը։ 1848 թվականի հեղափոխությունը մեծապես կանխորոշել է Կուրբեի արվեստի դեմոկրատական ուղղվածությունը։ Հակադրվելով ռոմանտիզմին և ակադեմիական կլասիցիզմին՝ Կուրբեն առաջադրել է նոր տիպի «պոզիտիվ» (Կուրբի արտահայտությունն է) արվեստ, որն արտացոլում է կյանքն իր ընթացքի մեջ, հաստատում աշխարհի նյութական նշանակալիությունը և ժխտում գեղարվեստական այն արժեքը, ինչ հնարավոր չէ մարմնավորել առարկայորեն շոշափելի։ Ձգտելով բացահայտել Ֆրանսիայի բնության և առօրեական կյանքի բանաստեղծականությունը՝ Կուրբեն ստեղծել է ռեալիստական պաթոսով տոգորված մոնումենտալ կտավներ («Թաղումը Օռնանում», 1849, էուվր, Փարիզ)։ Այդ շրջանի կոմպոզիցիաներն առանձնանում են տարածական սահմանափակվածությամբ, կայուն հավասարակշռությամբ, մեղմ գունաշարով։ Մեծ հետաքրքրություն ցուցաբերելով աշխատանքի թեմայի նկատմամբ՝ Կուրբեն ստեղծել է հերոսականացված, պլաստիկորեն արտահայտիչ, ընդգծված բնավորություններով կերպարներ («Քար ջարդողները», 1849, նկարը ոչնչացել է, նախկինում եղել է Դրեզդենի պատկերասրահում), ճշմարտացիությամբ է պատկերել հասարակ ժողովըրդի կանանց («Լողացող կանայք», 1853, Ֆաբրի թանգարան, Մոնպելիե)՝ համարձակորեն համադրելով մերկ մարմինները ռեալիստական բնապատկերին։ Իր՝ դարաշրջանի դեմոկրատական իդեալներին հավատարիմ՝ Կուրբեն շեշտել է սոցիալական մոտիվները՝ մերձենալով գրոտեսկին (1863 թվականի հակակղերական սյուժեներով գծանկարներ)։ Արվեստի հասարակական հնչեղությունը կարևորվել է «Հանդիպում» («Բարե ձեզ, պարոն Կուրբե», 1854, Ֆաբրի թանգարան, Մոնպելիե) և «Արվեստանոց» (1855, Լուվր, Փարիզ) այլաբանական կոմպոզիցիաներում, որոնցում իրեն պատկերել է իր պերսոնաժների ու բարեկամների միջավայրում՝ տեսական ելույթներ ունենալիս («Ռեալիզմ» դեկլարացիան, 1855, «ճառ՝ նկարիչների համագումարում», 1861, Անտվերպեն)։ 1860-ական թվականներին աշխատելով բնության գրկում՝ Կուրբեյի երփնագիրը դարձել է լուսառատ։ Նրա բնանկար ներին և նատյուրմորտ ներին բնորոշ են առարկայական հստակությունը և դիտողականությունը («Ձմեռային բնանկար», 1867, Լուվր, «Մրգեր», 1871, Տանհաուզերի պատկերասրահ, Նյու Յորք)։ Ուշ շրջանի աշխատանքներում ի հայտ են եկել տարփամոլության և սալոնայնության նշաններ։ 1871 թվականի Փարիզ ի կոմունայի ակտիվ մասնակից Կուրբեն մեղադրվել է Վանդոմյան սյուն ը տապալելու համար, հետապնդվել է և վտարանդվել Շվեյցարիա։ Կուրբենյի ազդեցությունը նկատելի է Ստեփան Աղաջանյան ի արվեստում։ Կուրբենյի «Աղջկա դիմանկար»-ը Հայաստանի ազգային պատկերասրահին է նվիրաբերել ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Երվանդ Քոչարը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.