Գուսան երգչախումբ

From Wikipedia, the free encyclopedia

Գուսան, երկսեռ երգչախումբ, ստեղծուած Կոմիտաս վարդապետի ջանքերով 1910ին Պոլիս։ Գուսան Երգչախումբը վերակազմել է Բարսեղ Կանաչյանը Բեյրութում (Լիբանան)։ Գործել է 1933-1961 թվականներին։ Անդրանիկ համերգը տեղի է ունեցել Բեյրութի «Մեմորիալ հոլ» թատրոնում (կազմը՝ 70 մարդ)։ Սկզբնական շրջանում ճանչված էր հիմնադրի անունով ՝ «Բարսեղ Կանաչյան», ապա խմբավարի պաշտոնը ստանձնել են Էդուարդ Էլմաճյանը, Գէորգ Գանտահարյանը, Վաչէ Պարսումյանը, Հարություն Թոփիկյանը, Երվանդ Երկանյանը, Պարգև Թասլաքյանը, իսկ այժմ՝ Գրիգոր Ալոզյանը։ Հայտագիրն ընդգրկել է Կոմիտասի, հայ ժողովրդական և հոգևոր, արաբական և քրդական ժողովրդական երգեր, ինչպես և Բարսեղ Կանաչյանի խմբերգերը, «Աբեղա» օպերայից (ըստ Լևոն Շանթի «Հին աստվածներ» դրամայի) հատվածներ։

Արագ փաստեր Գուսան երգչախումբ, Գործունեություն ...
Գուսան երգչախումբ
Գործունեություն1933 - 1961
Փակել

1936 թվականին կազմվել է նաև «Գուսան» երաժշտասիրաց միությունը։ Հայ և արաբ ժողովուրդների բարեկամության ամրապնդմանն ուղղված ջանքերի համար երգչախմբի ղեկավար Բարսեղ Կանաչյանը պարգևատրվել է Լիբանանի «Մայրիների Ա կարգի» պատվո նշանով։ Ներկայումս Համազգային մշակութային միության նույնանուն երգչախումբը փորձում է շարունակել Բարսեղ Կանաչյանի ղեկավարած խմբի ավանդույթները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 254

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.