Գործունակություն
From Wikipedia, the free encyclopedia
Գործունակություն, օբյեկտիվ իրավունքի նորմերով ճանաչված սուբյեկտի ունակությունը՝ ինքնուրույն, գիտակցված գործողություններով իրավաբանական իրավունքներ և պարտականություններ իրականացնելու։
Գործունակությունը կարող է լինել նաև սահմանափակ։ Սահմանափակ գործունակությամբ օժտված են լինում անչափահաս անձինք կամ դատարանի կողմից սահմանափակ գործունակ ճանաչված ֆիզիկական անձինք։ Գործունակությունը սահմանափակվում է սովորաբար հաշվի առնելով տվյալ անձի մտավոր կարողությունները՝ իր կողմից իր գործողությունների կառավարման ունակությունը (մոլախաղերով զբաղվող անձինք, թմրամոլությամբ տառապող անձինք, հոգեկան հիվանդության առկայությունը և այլն)։ Սահմանափակ գործունակ են համարվում նաև օրենքով սահմանված չափահասության տարիքը չբոլորած բոլոր ֆիզիկական անձինք։ Սահմանափակ գործունակության առկայության դեպքում, եթե դա ճանաչվել է դատարանի կողմից, տվյալ որոշման մեջ տվյալ անձի համար նաև նշանակում է խնամակալ անձ կամ պետական մարմին։