Գործակիցներ
From Wikipedia, the free encyclopedia
Գործակիցներ վիճակագրության մեջ, հարաբերական մեծություններով արտահայտված որակական ցուցանիշներ, այսինքն միատեսակ կամ տարատեսակ, բայց միմյանց հետ կապված սոցիալ-տնտեսական երևույթների չափերի համեմատումը ներկայացնող արդյունքներ։ Ըստ բովանդակության գործակիցներ (վիճակագրության մեջ) կարող են բնութագրել․
- սոցիալ-տնտեսական որևէ երևույթի զարգացման արագությունը (դինամիկայի գործակից),
- որոշակի միջավայրում երևույթի առաջացման հաճախականությունը, օրինակ, ծնելիության գործակից,
- աշխատանքային, նյութական կամ դրամական ռեսուրսների օգտագործման աստիճանը, օրինակ, սարքավորումների էքստենսիվ (ժամանակի մեջ) կամ ինտենսիվ (ըստ հզորության) բեռնվածության գործակից, արդյունավետության բոլոր գործակիցներ․,
- կոորդինացիան, այսինքն որակապես տարբեր երևույթների փոխկապվածությունը, օրինակ, բնակչության խտության գործակից,
- հատկանիշների մեծության վարիացիան (տատանողականություն), օրինակ, ռիթմիկության գործակից։
Գործակիցները արտահայտվում ևն տոկոսներով, հազարի հարաբերությամբ, մեկի հարաբերությամբ (բայց ոչ բոլոր հարաբերական մեծություններն են գործակիցներ)։
![]() |
Սա վիճակագրության մասին անավարտ հոդված է։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 174)։ ![]() |