հեռուստասերիալ From Wikipedia, the free encyclopedia
«Գոտեմ» (անգլ.՝ Gotham), ամերիկյան քրեական հեռուստասերիալ, ստեղծված Բռունո Հելլերի կողմից, DC Comics հրատարակչության կողմից հրատարակված կոմիքսների շարքի հիման վրա, տիեզերքի մասին, որի մտահղացումը պատկանում է Բոբ Կեյնին («Բեթմենի» հեղինակ)։ Սերիալի պրեմիերան կայացել է 2014 թվականի սեպտեմբերի 22-ին Fox հեռուստաալիքի եթերում։ Ոստիկանության երտասարդ քննիչի դերում՝ Ջեյմս Գորդոնի դերակատարը Բենջամին Մքքենզին է։ Հելլերը դարձավ ծրագրի կատարող պրոդյուսերը՝ Դենի Կենոնի հետ միասին, ով նաև զբաղեցրել է ռեժիսորի դերը թռիչքային տեսարաններում։
Ի սկզբանե սերիայի սյուժեն կապված կլիներ Գորդոնի առաջին օրերի մասին Գոտեմի ոստիկանությունում, բայց հետագա սերիաներում ընդգրկվում է Բրյուս Վեյնի կերպարը և Բեթմենի պատմության չարագործներից մի քանիսի ծագման պատմությունները, այդ թվում՝ Պինգվինի[1], Հանելուկասացի[1], Կին-կատվի[1], Թունավոր Բաղեղ[2], Երկերեսանիի[3], Խրթվիլակի[4], Պարոն Ֆրիզի[5] և Հյուգո Սթրեյջի[3]։
Սերիալի պրեմիերան տեղի ունեցավ 2014 թ. սեպտեմբերի 22-ին FOX հեռուստաալիքով։ 2016 թվականի մարտին, սերիալը երկարացվում է մինչ երրորդ եթերաշրջան, որի պրեմիերան տեղի էր ունեցել 2016 թվականի սեպտեմբերի 19-ին[6][7]։ 2014 թվականի մայիսին Fox երկարացրեց սերիալը մինչև չորրորդ սեզոն[8]։
Առաջին եթերաշրջանում, Գոտեմի ոստիկանության նորեկ՝ Ջեյմս Գորդոնը, աշխատում էր դետեկտիվ վետերան Հարվի Բուլլոկի հետ, որպեսզի բացահայտեին Գոտեմում կատարված դեպքերից մեկը՝ Թոմասի և Մարտա Վեյնի սպանությունը։ Հետախուզության ընթացքում Գորդոնը ծանոթանում է Վեյնի որդու՝ Բրյուսի հետ, որը գտնվում էր ծառայապետի՝ Ալֆրեդ Պեննիուորտի խնամակալության տակ։
Փոքր Վեյնի հետ հանդիպումը ստիպում է Գորդոնին բռնել գաղտնի մարդասպանին։ Մյուս վաղ հայտնվող կերպարները ներառվում են որպես Օսլվալդ Կոբլպոտի խմբի անդամ, դատաբժշկական փորձագետ՝ Էդվարդ Նիգման, փողոցային որբեր՝ Սելինա Կայլը և Այվի "Պամելա" Պղպեղը, թաղամասի փաստաբանի օգնական՝ Հարվի Դենտան և բժշկուհի՝ Լեսլի Տոմպկինսը։ Գորդոնը մասնակցել էր Գոտեմի քրեական ընտանիքներին, այդ թվում՝ Ձուկ (Ֆիշ) Մունին, Դոն Ֆալկոնան, և Դոն Սալվատոր Մարոնին։ Ի վերջո, Գորդոնը կազմում է անհավանական բարեկամություն Բրյուսի հետ, ով կօգներ ապագա տղային դառնալ Բեթմեն[9]։
Երկրորդ սեզոնում, կատարվածից 1 տարի հետո, Գորդոնը զբաղվում է մի շարք հանցագործություններով, որոնք գաղտնի կազմակերպվում են Տեո Գալավանի և իր քրոջ՝ Տաբիտայի հետ և ըստ մշակվաց պլանի Գոտեմը պետք է ընտրեր նրան որպես Գոտեմ քաղաքի քաղաքապետ, որում կատարվել էր քաղաքապետ Օբրի Ջեյմսի առևանգումը և Վեյնի ընտանիքի դժվարակաիր վրեժը Սուրբ Դյումայի շքանշանի օգնությամբ։ Այն բանից հետո, երբ Գալավանը զրկվեց քաղաքապետի պաշտոնից, նա սպանվեց և Գոտեմի ոստիկանությունը սկսեց զբաղվել Վիկտոր Ֆրիսի հանցագործություններով։ Նույն ժամանակում, հանելուկային Հյուգո Սթրեյնջը և իր օգնական Էտիել Պիբոդան, իրականացնում են տարօրինակ փորձեր Արկհեմի կլինիկայի ներքևում, ինդիան-Հիլի ստորգետնյա շինարարությունում, որը գաղտնի պատկանում է Wayne Enterprises-ին և հետևվում էր դատարանի կողմից։
Երրորդ սեզոնում, որը տեղի էր ունենում 6 ամիս անց, Գորդոնը դարձել էր որսորդ, քանի որ նա աշխատում էր, հետևելու համար Ինդիան-Հիլի փորձարկումներին, ով փախուստի էր դիմել, ինչպես նաև Ձուկ(Ֆիշ) Մունին, ով ընդունել էր Ինդիան-Հիլի մի քանի փորձարկումներ, որպեսզի ստեղծեր իր նոր խմբի համար։ Ըստ պլանի` վերադառնում է Լեսլի Տոմպկինսը։ Գորդոնը բախվում է Ֆալկոնայի որդու հետ։ Ինչպես նաև Գորդոնը կապվում է հիպնոսիչ Ջերվիս Տետչեմի հետ, ով գալիս է Գոտեմ քաղաք, որպեսզի գտնի իր կորած քրոջը` Էլիս Տետչին։ Մինչ այդ, Օսվալդ Կոբլպոտը աշխատում էր Օբրի Ջեյմսի դեմ Տեո Գալավանի քաղաքապետի պաշտոնի համար, այն բանից հետո, ինչպես Գոտեմի մի քանի ընտրված պաշտոնյաներ ղեկավարում էին Տեո Գալավանի մահից հետո։ Կոբլպոտը հաղթում է տպավորիչ հաղթանակով[10]։
Դերասան | Կերպար | Դրվագներ | Սեզոններ | ||
---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | |||
Բենջամին Մքկենզի | Ջեյմս Գորդոն | 58 | Մշտական | ||
Դոնալ Լոգ | Հարվի Բուլոկ | 57 | Մշտական | ||
Դավիդ Մազոուզ | Բրյուս Վեյն | 51 | Մշտական | ||
Ռոբին Լորդ Թրեյլոր | Օսվալդ Կոբլպոտ / Պինգվին | 55 | Մշտական | ||
էրին Ռիչարդս | Բարբառա Կին | 42 | Մշտական | ||
Շոն Պերտվի | Ալֆրեդ Պենիուորտ | 49 | Մշտական | ||
Կամրեն Բիկոնդովա | Սելինա Կայլ / Կատու | 44 | Մշտական | ||
Կորի Մայքլ Սմիթ | Էդվարդ Նիգմա / Հանելուկային | 50 | Մշտական | ||
Զաբրինա Գեվարա | Սառա Էսսեն | 20 | Մշտական 1 | ||
Ջադա Պինկետ Սմիթ | Ֆիշ Մունի | 24 | Մշտական | Պարբերաբար | |
Ջոն Դոման | Կարմայն Ֆալկոնե | 16 | Մշտական | Հյուր | Պարբերաբար |
Վիկտորիա Կարտագենա | Ռենե Մոնտոյա | 7 | Մշտական | ||
Ստյուարտ Ջոնս, Էնդրյու|Էնդրյու Ստյուարտ Ջոնս | Կրիպուս Ալլեն | 6 | Մշտական | ||
Մորենա Բակարին | Լեսլի Տոմպկինս | 38 | Պարբերաբար | Մշտական | |
Պաուելլ Դրյու | Բուտչ Գիլզին | 33 | Պարբերաբար | Մշտական | |
Նիկոլաս Դ Ագոստո | Հարվի Դենտ | 6 | Պարբերաբար | Մշտական | |
Քրիս Չոկ | Լյուցիր Ֆոկս | 16 | Հյուր | Մշտական | |
Ջեսիկա Լուկաս | Տաբիտա Գալավան | 25 | Մշտական | ||
Մայքլ Չիկլիս | Նատանիել Բարնս / Պալաչ | 25 | Մշտական | ||
Ջեյմս Ֆրեյն | Տոե Գալավան / Ազրաիլ | 15 2 | Մշտական | ||
Կլեր Ֆոլի | Թունավոր Պլյուշ | 10 | Պարբերաբար | Հյուր | |
Մեգի Գեհա[11][12] | 4 | Մշտական | |||
Բենեդիկտ Սեմյուել | խելագար գլխակագործ (DC Comics) Ջերվիս Տտեչ | 7 | Մշտական |
Դերասան | Կերպար | Դրվագներ | Սեզոններ | ||
---|---|---|---|---|---|
1 | 2 | 3 | |||
Ռիչարդ Կայնդ | Մեր Օբրի Ջեյմս | 11 | Պարբերաբար | ||
Ջեյ Կորտես | Ալվարես | 19 | Պարբերաբար | ||
Էնտոնի Կարիգան | Վիկտոր Զաս | 10 | Պարբերաբար | ||
Ալեքս Կորրադո | Գեյբ | 15 | Պարբերաբար | ||
Չելսի Սպեկ | Կրստին Կրինգլ | 13 | Պարբերաբար | ||
Իզաբելլա | 4 | Պարբերաբար | |||
Քերոլ Կեյն | Գերտրուդա Կապելպուտ | 10 | Պարբերաբար | ||
Փիթեր Սքոլարի | Ջիլլիան Լոեբ | 5 | Պարբերաբար | Հյուր | |
Դեյվիդ Զեյես | Սալվատոր «Սել» Մարոնի | 11 | Պարբերաբար | ||
Մքքենզի Լի | Լիզա | 7 | Պարբերաբար | ||
Քամերոն Մոնահեն | Ջերոմ Վալեսկա | 7 | Հյուր | Պարբերաբար | |
Բրեդլի Դերիլ Վոնգ | Հյու Ստրենջ | 10 | Պարբերաբար | Հյուր | |
Տոնյա Պինկինս | Էզել Պիբոդի | 11 | Պարբերաբար | Հյուր | |
Բրայն Մաք Մանամոն | Բեզիլ Գլինոլիկիյ | 3 | Պարբերաբար | Հյուր | |
Նատան Դերրոու | Վիկտոր Ֆրայս | 5 | Պարբերաբար | ||
Միշել Վենտիմիլյա | Բրինջիդ Պայկ | 5 | Պարբերաբար | ||
Մելինդա Կլարկ | Գրեյդ Վան Դալ | 5 | Պարբերաբար | ||
Նատալի Էլին Լինդ | Սիլվեր Սենտ-Կլաուդ | 7 | Պարբերաբար | ||
Կիտ Ֆլանագան | Քեթրին | 2 | Պարբերաբար | ||
Լեսլի Հենդրիկս | 6 | Պարբերաբար | |||
Ջեյմի Չանգ | Վալերի Վեյլ | 6 | Պարբերաբար | ||
Ջեյմս Կարպինելո | Մարիո Կալվի (Ֆալկոնե) | 6 | Պարբերաբար | ||
* ^1 Հանդես են գալիս միայն 2-րդ սեզոնի առաջին 2 սերիաներում։
* ^2 Հայտնվում են սերիաներից մի քանիսում, միայն հետադարձ կադրերում, որոնք վերցված էին նախորդ կադրերից։
Սեզոն | Դրվագներ | Ցուցադրման իրական ամսաթիվը | Նիլսենի վարկանիշ | ||||
---|---|---|---|---|---|---|---|
Սեզոնի պրեմիերան | Սեզոնի ավարտը | Ранк | Հանդիսատես (միլիոնավոր) | ||||
1 | 22 | 22 սեպտեմբեր 2014 | 4 մայիս 2015 | 68 | 7,56[13] | ||
2 | 22 | 21 սեպտեմբեր 2015 | 23 մայիս 2016 | 89 | 5,37[14] | ||
3 | 22 | 19 սեպտեմբեր 2016 | 5 հունիս 2017[15] |
Թվական | Մրցանակաբաշխություն | Անվանակարգ | Հավակնորդ | Արդյունք | Հղում |
---|---|---|---|---|---|
2014 | Critics' Choice Television Award (Հեռուստաքննադատների ընտրություն) | Մրցանակ նոր ամենահետաքրքաշարժ սերիալի համար | Գոտեմ | հաղթանակ | [16] |
2015 | American Society of Cinematographers | Սերիալից դրվագներ | Christopher Norr «Spirit of the Goat» |
անվանակարգ | [17] |
Հեռուստաֆիլմ, փոքր սերիալ | David Stockton «Pilot» |
անվանակարգ | |||
Art Directors Guild | One-hour period or fantasy single-camera television series | Doug Kraner "Pilot, " "Selina Kyle, " «Arkham» |
անվանակարգ | [18][19] | |
Gracie Award | Մենալավ դրամա | Գոտեմ | հաղթանակ | [20] | |
Motion Picture Sound Editors | TV Short Form Music Score | Ashley Revell «Lovecraft» |
անվանակարգ | [21] | |
NAACP Image Award | Ամենալավ կնոջ դերը դրամատիկական սերիալի 2րդ պլանում | Ջադա Պինկետ Սմիթ | անվանակարգ | [22] | |
People’s Choice Awards (Ժողովրդի ընտրություն) | Սիրված նոր դրամա հեռուստատեսությունում | Գոտեմ | անվանակարգ | [23][24] | |
Սիրված դերասան նոր սերիալում | Բենջամին Մքքենզի | անվանակարգ | [23][24] | ||
Սիրված դերասանուհի նոր սերիալում | Ջադա Պինկետ Սմիթ | անվանակարգ | [23][24] | ||
Saturn Award (Սատուրդ մրցանակաբաշխություն) | Ամենալավ հեռուստասերիալ սուպեր հերոսների մասին | Գոտեմ | անվանակարգ | [25] | |
Ամենալավ երիտասարդ դերասան հեռուստասերիալում | Կամրեն Բիկոնդովա | Առաջադրված |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.