Գոնկուր եղբայրներ
From Wikipedia, the free encyclopedia
Գոնկուր եղբայրներ (ֆր.՝ Frères Goncourt, Էդմոն դը Գոնկուր (մայիսի 26, 1822, Նանսի - հուլիսի 16, 1896, Շանռոզե) և Ժյուլ դը Գոնկուր (դեկտեմբերի 17, 1830, Փարիզ - հունիսի 20, 1870, Փարիզ), ֆրանսիացի նատուրալիստ գրողներ։ Գոնկուր եղբայրների ստեղծագործական մտերմությունը յուրատիպ երևույթ է համաշխարհային գրականության պատմության մեջ։ Լինելով տարբեր անհատականություններ՝ նրանք հաջողությամբ միասին աշխատել են ու հրապարակել ստեղծագործություններ։
Ուշադրություն։ Այս հոդվածը կարող է պարունակել անձնական տեսություններ, վարկածներ կամ կարծիքներ։ Հոդվածից պետք է հեռացնել բոլոր այն պնդումները, որոնք հիմնված չեն վստահելի աղբյուրների վրա։ Մանրամասների համար տես քննարկման էջը։ |
Արագ փաստեր Գոնկուր եղբայրներFrères Goncourt, Մասնագիտություն ...
Գոնկուր եղբայրներ Frères Goncourt | |
---|---|
Մասնագիտություն | բանաստեղծ-փաստաբան |
Goncourt Վիքիպահեստում |
Փակել
Գոնկուր եղբայրների կարիերան որպես գրողներ սկսվեց արձակուրդների հասարակ նկարագրությունից։ Ապա նրանք սկսեցին հրապարակել ուսումնասիրություններ 19-րդ դարի ֆրանսիական արվեստի վերաբերյալ։ Նրանց ամենանշանավոր ստեղծագործությունը «Ժերմենի Լասերտե» վեպն է, որտեղ ներկայացվում է մի ֆրանսուհի աղախնի ողբերգությունը։