From Wikipedia, the free encyclopedia
Գեորգ Լյուդվիգ ֆոն Մաուրեր (գերմ.՝ Georg Ludwig von Maurer, նոյեմբերի 2, 1790[1][2], Էրպոլցհայմ, Freinsheim, Bad Dürkheim (district), Ռայնլանդ Պֆալց - մայիսի 9, 1872[1][2], Մյունխեն[3]), գերմանացի պատմաբան, համայնքային տեսության հիմնադիր, իրավագիտության պրոֆեսոր Մյունխենի համալսարանում (1826)։
Գեորգ Լյուդվիգ ֆոն Մաուրեր գերմ.՝ Georg Ludwig von Maurer | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 2, 1790[1][2] |
Ծննդավայր | Էրպոլցհայմ, Freinsheim, Bad Dürkheim (district), Ռայնլանդ Պֆալց |
Մահացել է | մայիսի 9, 1872[1][2] (81 տարեկան) |
Մահվան վայր | Մյունխեն[3] |
Գերեզման | Հին հարավային գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Բավարիայի թագավորություն, Հունաստան և Գերմանական կայսրություն |
Կրթություն | Հայդելբերգի համալսարան |
Մասնագիտություն | իրավունքի պատմաբան, պատմաբան, քաղաքական գործիչ, համալսարանի դասախոս, դիվանագետ և իրավաբան |
Աշխատավայր | Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան |
Զբաղեցրած պաշտոններ | արտաքին գործերի նախարար |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Բավարիական գիտությունների ակադեմիա և Պրուսիայի գիտությունների ակադեմիա |
Երեխաներ | Konrad von Maurer? |
Georg Ludwig von Maurer Վիքիպահեստում |
1832-1834 թվականներին հունական թագավոր Օթոն Բավարացու խնամակալներից էր։ 1847 թվականին բավարական կառավարության ղեկավարն էր (արտաքին գործերի և արդարադատության նախարար)։ Քաղաքական համակրանքը սահմանադրական միապետության կողմն էր, որը ըստ Մաուրերի պետք է հիմնվեր գերմանացիներին հարազատ համայնքային սկզբունքների վրա։ Մաուրերը գերմանական ժողովրդի պատմության ելակետը համարել է սոցիալական այն կարգը, երբ տիրապետել են հողի կոլեկտիվ սեփականությունն ու նրա համատեղ մշակումը, չի եղել պետություն, իսկ հասարակական գործերը տնօրինել են մարկային (համայնքային) կազմակերպությունները՝ հիմնվելով բոլոր ազատ մարդկանց հավասարության և իրավահավասարության վրա։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.