Գաղտրիկ

բույսերի ցեղ From Wikipedia, the free encyclopedia

Գաղտրիկ

Գաղտրիկ (լատին․՝ Borago), գաղտիկուր, թարթիկ, գաղտրիկազգիների ընտանիքի միամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 2(3), Հայաստանում՝ 1 տեսակ՝ գաղտրիկ դեղատու լատին․՝ B.officinalis, որը բերովի մշակաբույս է, հանդիպում է նաև որպես մոլախոտ՝ բնակավայրերի մոտ։ Ցողունը ճյուղավորվող է, մազմզոտ, բարձրությունը՝ 40-80 սմ։ Տերևները մսոտ են, ամբողջական, կնճռոտ՝ վարունգի բույրով։ Ծաղկաբույլը միակողմանի ոլորք է, ծաղիկները՝ բաց կապտավուն։ Ծաղկում է հունիսին։ Պտուղը քառընկուզիկ է։ Դեղաբույս է. տերևների եփուկն ունի միզամուղ, քրտնաբեր, պատող և փափկեցնող հատկություններ։ Սերմերը պարունակում են մինչև 32 % ձեթ։ Մատղաշ տերևներն ուտելի են (աղցան, խավարտ, մածնաբրդոշ և այլն)։ Մեղրատու է և գեղազարդիչ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաղտրիկ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաղտրիկ» հոդվածին։
Գաղտրիկ դեղատու (Borago officinalis)

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.