ամերիկացի դերասան From Wikipedia, the free encyclopedia
Բրեկ Բասինգեր (մայիսի 25, 1999[1], Saginaw, Թերանտ շրջան, Տեխաս, ԱՄՆ[1]), ամերիկացի դերասանուհի: Նա հայտնի է Nickelodeon-ի Բելլան և Բուլդոգները սերիալում գլխավոր՝ Բելլա Դոուսոնի դերով, երկրորդական՝ Էմմայի դերով Հեթուեյների տան ուրվականը սերիալում, Ռոնիի դերով Ամբողջ գիշեր Hulu շոուում և 2018 թվականիԿարգավիճակը թարմացված է ֆիլմում Մաքսիի դերով։ 2020 թվականին Բեսինգերը պատրաստվում է տիտղոսային դեր մարմնավորել The CW-ի Աղջիկ աստղ սերիալում, որը հիմնված է DC Comics-ի ստեղծած կերպարի վրա։
Բրեկ Բասինգեր | |
---|---|
Ծնվել է | մայիսի 25, 1999[1] (25 տարեկան) |
Ծննդավայր | Saginaw, Թերանտ շրջան, Տեխաս, ԱՄՆ[1] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Մասնագիտություն | դերասանուհի |
Brec Bassinger Վիքիպահեստում |
Բասինգերը ապրում է մոր հետ, այն ինչ ընտանիքի մյուս անդամները ապրում են Տեխասում[2]։ Նա սիրում է բասկետբոլ և վոլեյբոլ խաղալ, զբաղվել թեթև աթլետիկայով[3]։ Բասինջերը մասնակցել է գեղեցկության մրցույթներին և եղել է Մեր Փոքրիկ Միսս Աշխարհի հաղթողը։ Նա ունի երկու ավագ եղբայր․ Բերիկը և Բրայսը[4]։ Նա ունի 1-ին տիպի շաքարային դիաբետ։ Մինչ դերասանուհի դառնալը, նա եղել է չերլիդեր[5]։
2014 թվականին Բասինգերը նկարահանվել է Nickelodeon-ի Բելլան և Բուլդոգները կատակերգական սերիալում[6], որը ունի երկու եթերաշրջան (2015-2016)։ 2016 թվականին նա միացավ 2018 թվականի Կարգավիճակը թարմացված է երիտասարդական կատակերգության դերասանական կազմին[7]։ 2018 թվականին Բասինգերը նաև խաղացել է Ռոնիի դերը AwesomenessTV-ի Ամբողջ գիշեր Hulu շոուում[8]։ 2019 թվականին նա նկարահանվել էԿապույտ անդունդ 2 թրիլլերում[9]։
2019 թվականին Բասինգերը նշանակվեց DC Universe-ի Աղջիկ աստղ գալիք հեռուստասերիալում Քորթնի Ուիթմորի (Աղջիկ աստղ) դերում[10]։
Տարի | Անվանում | Դեր | Ծանոթագրություններ |
---|---|---|---|
2013, 2016 | Գոլդբերգներ | Զոի Մաքիթոշ | "The Circle of Driving", "George! George Glass!" էպիզոդներ |
2013–2014 | Հեթուեյների տան ուրվականը | Էմմա | երկրորդական դեր |
2015–2016 | Բելլան և Բուլդոգները | Բելլա Դոուսոն | գլխավոր դեր[6] |
2015 | Ոչ իրական վամպիր | Վի | հեռուստատեսային ֆիլմ |
2016–2018 | Ռոքի դպրոց | Կեյլ | երկրորդական դեր[11] |
2018 | Կարգավիճակը թարմացված է | Մաքսի Մուր | ֆիլմ[7] |
2018 | Ամբողջ գիշեր | Ռոնի | գլխավոր դեր[8] |
2019 | Կապույտ անդունդ 2 | Քեթրին | ֆիլմ[9] |
2019-2020 | Աղմկոտ տուն | Մարգո Ռոբերթս | հնչյունավորում, 2 էպիզոդ |
2019 | Չիքեն աղջիկներ | Բաբս | վեբ սերիաներ, երկրորդական դեր (2-րդ եթերաշրջան) |
2020 | Վաղվա լեգենդները | Քորթնի Ուիթմոր / Աղջիկ աստղ | տիտրերում նշված չէ, կամեո, "Ճգնաժամ անծայր հողերի վրա, մաս 5" էպիզոդ[12] |
2020 | Աղջիկ աստղ | Քորթնի Ուիթմոր / Աղջիկ աստղ | գլխավոր դեր[10] |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.