Բուքեր Թի
From Wikipedia, the free encyclopedia
Բուքեր Թիո Հաֆման կրտսեր (անգլ.՝ Booker Tio Huffman Jr., մարտի 1, 1965(1965-03-01), Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ), առավել հայտնի Բուքեր Թի և Բուքեր արքա ռինգային անուններով, ամերիկացի նախկին պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ, ռեստլինգային հաղորդավար։ Ներկա պահին հանդես է գալիս «WWE» կազմակերպությունում՝ որպես հեռուստատեսային շոուների մեկնաբան։ Հյուստոնում տեղակայված «Reality of Wrestling» (ROW) անկախ առաջնության հիմնադիրն է և նախագահը։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Բուքեր Թի Booker T | |
---|---|
Հաֆմանը 2008 թվականին | |
Ռինգային անուն(ներ) | Բուքեր Թի Սև Ձյուն Բուքեր Բուքեր արքա Ջի Այ Բրո Քոուլ |
Ընդհանուր տեղեկություններ | |
Իրական քաշ | 116 կգ |
Իրական հասակ | 1,91 մ |
Ծննդյան թվական | մարտի 1, 1965 (59 տարեկան) |
Ծննդավայր | Հյուստոն Տեխաս, ԱՄՆ |
Մարզիչ | Իվան Պուտսկի |
Դեբյուտ | Մարտի 1, 1989 |
Ամուսին | Լեվիստիա Հաֆման (1996-2001) Շարմել Սալիվան (2005-այժմ) |
Առավել նշանակալի մասնագիտական կարիերա է ունեցել «World Championship Wrestling» (WCW), «World Wrestling Federation/Entertainment» (WWF/E) և «Total Nonstop Action Wrestling» (TNA) կազմակերպություններում հանդես գալու տարիներին՝ ընդհանուր առմամբ նվաճելով 35 չեմպիոնականտ տիտղոս։ «WCW»-ում ելույթներ ունենալու տարիներին ռեկորդային վեց անգամ նվաճել է WCW աշխարհի հեռուստատեսային տիտղոսը և տասն անգամ՝ WCW թիմային վարկածով չեմպիոնական տիտղոսը (եղբոր՝ Սթիվի Ռեյի հետ, որպես «Հառլեմյան ջերմություն» թիմի անդամ)։ Վենց անգամ հռչակվել է աշխարհի չեմպիոն, ընդ որում՝ 5 անգամ նվաճել է WCW աշխարհի ծանրքաշային տիտղոսը և 1 անգամ՝ WWE աշխարհի ծանրքաշային տիտղոսը՝ դառնալով կազմակերպության պատմության առաջին ոչ խառնածին աֆրոամերիկացի աշխարհի չեմպիոնը։
2013 թվականին դարձել է WWE փառքի սրահի անդամ։