From Wikipedia, the free encyclopedia
Բորիս Ալեքսեեիչ Վվեդենսկի (ռուս.՝ Борис Алексеевич Введенский, ապրիլի 7 (19), 1893, Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - հունիսի 1, 1969[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), խորհրդային ռադիոֆիզիկոս, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1943), սոցիալիստական աշխատանքի հերոս (1963)։
Բորիս Վվեդենսկի Борис Введенский | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 7 (19), 1893 Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | հունիսի 1, 1969[1] (76 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Խորհրդային Ռուսաստան և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | ֆիզիկոս |
Հաստատություն(ներ) | Մոսկվայի պետական համալսարան |
Գործունեության ոլորտ | Ռադիոֆիզիկա[2], ֆիզիկա[2] և Խմբագրություն[2] |
Անդամակցություն | ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Մոսկվայի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն[2] |
Եղել է գիտական ղեկավար | Մարիա Գրեխովա |
Պարգևներ |
Ավարտել է Մոսկվայի համալսարանը (1915 թվական)։ 1946—1951 թվականներին եղել է ԽՍՀՄ ԳԱ տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղարը, 1944—1953 թվականներին՝ ԽՍՀՄ ԳԱ ռադիոտեխնիկայի պրոբլեմների գիտական մշակման սեկցիայի նախագահը։ 1951 թվականից դարձել է Սովետական մեծ հանրագիտարանի 2-րդ հրատարակության գլխավոր խմբագիրը։ Վվեդենսկիի ղեկավարությամբ են կատարվել Սովետական մեծ հանրագիտարանի 3-րդ հրատարակության նախապատրաստական աշխատանքները։ Եղել է նաև Սովետական Փոքր հանրագիտարանի (3-րդ հրատարակություն), ֆիզիկայի հանրագիտական բառարանի, երկ և եռհատոր ընդհանուր հանրագիտական բառարանների և այլ հրատարակությունների գլխավոր խմբագիր, 1959 թվականից՝ «Սովետական հանրագիտարան» հրատարակչության գիտական խորհրդի նախագահ։ 1953 թվականից աշխատել է ԽՍՀՄ ԳԱ ռադիոտեխնիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտում, 1964 թվականին նշանակվել է ԽՍՀՄ ԳԱ ռադիոալիքների տարածման հարցերի գիտական խորհրդի նախագահ։
Հիմնական աշխատությունները վերաբերում են ուլտրակարճ ալիքների տիրույթում ռադիոալիքների տարածման հարցերին։ 1949 թվականին ԽՍՀՄ ԴԱ Վվեդենսկիին շնորհել է Ա․ Ս․ Պոպովի անվան ոսկե մեդալ։ ԽՍՀՄ պետական մրցանակ (1952 թվական)։ Բեռլինի գերմանական ԳԱ անդամ (1955 թվական)։
Պարգևատրվել է Լենինի 3 շքանշանով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.