From Wikipedia, the free encyclopedia
Բոսնիական պուտուկ (Bosanski Lonac), բոսնիական շոգեխաշած միս, խաշլամա[1][2], յուրահատուկ ճաշատեսակ[3], որ հարգի է իր ճոխ համային որակների համար։ Պատրաստման բաղադրատոմսերը որոշակի բազմազանություն ունեն՝ կախված տարածաշրջանից և անհատական ճաշակից, սակայն անփոփոխ են հիմնական բաղադրամասերը՝ մսի և բանջարեղենի խոշոր կտորները[4]։ Ընդ որում՝ կարող են օգտագործվել խառը մսատեսակներ[5]։ Համարվում է բոսնիական ազգային կերակրատեսակ[6]։
Տեսակ | սննդամթերք |
---|---|
Ենթատեսակ | ստյու և սննդամթերք |
Առաջացման երկիր | Բոսնիա և Հերցեգովինա |
Հիմնական | Տավարի միս, mutton?, S. tuberosum, գազար և A. sativum |
Bosanski lonac-ը հարյուրավոր տարիներ մատուցվել է ինչպես հարուստների, այնպես էլ աղքատների սեղաններին։ Հարուստների համար այն պատրաստվել է մեծաքանակ մսով և թանկարժեք համեմունքներով ու այլ բաղադրամասերով, իսկ աղքատները եփել են այնպես, ինչպես մատչելի, հասանելի է եղել։ Տիպական բաղադրամասերն են՝ տավարի, ոչխարի, գառան միս, կաղամբ, կարտոֆիլ, լոլիկ, գազար, սխտոր, մաղադանոս, հատիկավոր սև պղպեղ։ Կարող են օգտագործվել բազմատեսակ բանջարեղեն ու մսեր։ Bosanski lonac պատրաստելու համար խոր պուտուկի մեջ փոխնիփոխ շարում են խոշոր կտրտված բանջարեղենի ու մսի շերտերը, բերնեբերան լցնում, ավելացնում 1-ից 2 լիտր ջուր։
Ի սկզբանե Bosanski lonac-ը պատրաստել են կավե անոթներում՝ պուտուկներում[3], եփել վառարանում կամ՝ փոսի մեջ արված կրակի վրա։ Մեր օրերում եփում են նաև խոհանոցային սովորական գազօջախի կամ էլեկտրական սալիկի վրա։ Մսակտորների խոշորությունը նկատի առնելով՝ եփելը կարող է ձգձգվել մինչև չորս ժամ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.