հեռուստասերիալ From Wikipedia, the free encyclopedia
«Բոլորն ատում են Քրիսին» (անգլ.՝ Everybody Hates Chris), ամերիկյան հեռուստասերիալ, սիթքոմ, որը պատկերում է կատակերգու Քրիս Ռոքի պատանեկությունը, ով նաև հանդես է գալիս որպես պատմող։ Գործողությունները տեղի են ունենում 1983-1987 թթ.-ին՝ Բրուքլինի Բեդֆորտ-Ստայվեսանտ (կրճատ՝ Բեդ-Ստայ) գետտո թաղամասում։ Իրական կյանքում Ռոքը այդ թաղամասում ունեցել է Քեննի Մոնտերո անունով մտերիմ ընկեր, ով ներշնչել է Ռոքին ընտրելու երգիծաբանի ուղղին, ինչպես նաև մի շարք սերիաների ստեղծման համար ծառայել է որպես ներշնչանք։ Հեռուստասերիալի անվանումը որոշակի առումներով ծաղրապատճենում է CBS-ով երկար տարիներ հեռարձակված և մեծ ճանաչում վայելող «Բոլորը սիրում են Ռայմոնդին» հեռուստասերիալը, ինչի առիթով Ռոքը մի անգամ նշել է. «Բոլորը սիրում են Ռեյմոնդին, բայց բոլորն ատում են Քրիսին»։ Գլխավոր դերերում խաղում են Թայլեր Ջեյմս Ուիլյամսը, Թերի Քրուզը, Տիչինա Առնոլդը, Տեքուան Ռիչմոնդը, Իմանի Հակիմը և Վինսենթ Մարտելան։ 2 սերիա որպես հյուր դերասան հանդես է եկել Վուպի Գոլդբերգը։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Բոլորն ատում են Քրիսին Everybody Hates Chris | |
---|---|
Սերիալի առաջին գովազդային պաստառը | |
Ժանր | դեռահասային սիթքոմ և ամերիկյան սիթքոմ |
Ստեղծող | Քրիս Ռոք |
Երկիր | ԱՄՆ |
Լեզու | Անգլերեն |
Գլխավոր դերերում | Թայլեր Ջեյմս Ուիլյամս, Թերի Քրյուզ, Տիչինա Առնոլդ, Tequan Richmond?, Imani Hakim? և Վինսենթ Մարտելա |
Պրոդյուսեր | Քրիս Ռոք Ալի Լեռոյի Մայքլ Ռոտենբերգ Դեյվ Բեքի (հիմնական) Հովարդ Գյուիրց (1-ին եթերաշրջան) Դոն Ռեո (2-4 եթերաշրջաններ) |
Երաժշտություն | Մարկուս Միլլեր |
Պատմվածքի վայր | Նյու Յորք |
Եթերաշրջանների քանակ | 4 |
Սերիաների քանակ | 88 |
Էկրաններին է | սեպտեմբերի 22, 2005-ից մայիսի 8, 2009[1]-ը |
Հեռուստաալիք | UPN? |
Ընկերություն | CR Enterprises, Inc. 3 Arts Entertainment Paramount Television (1-ին եթերաշրջան) CBS Paramount Television (2-4 եթերաշրջաններ) |
Դիստրիբյուտոր | CBS Television Distribution և Հուլու |
Պատկերի ձևաչափ | 480i(SDTV) 1080i (HDTV) |
Ձայնի ձևաչափ | Dolby Digital 5.1 Surround Sound |
Կարգավիճակ | Ավարտված |
Պաշտոնական կայքէջ |
Հեռուստասերիալը պատմում է մի սևամորթ ընտանիքի մասին։ Գլխավոր հերոսը ոչնչով աչքի չընկնող դեռահաս Քրիսն է (Թայլեր Ջեյմս Ուիլյամս՝ Քրիս Ռոքի կերպարով)։ Քրիսն ունի մայր՝ Ռոշել (Տիչինա Առնոլդ) անունով, ով աչքի է ընկնում հիվանդագին ագրեսիայով, սակայն մինչև վերջին բջիջը նվիրված է իր ընտանիքին։ Քրիսն ունի կրտսեր եղբայր և քույր՝ Դրուն (Տեքուան Ռիչմոնդ) և Տանյան (Իմանի Հակիմ)։ Դրուն գեղեցկադեմ և հաջողակ պատանի է, ում համար աղջիկները պարզապես խելագարվում են, իսկ Տանյան անտանելի բնավորության տեր աղջնակ է, ով հաճույք է ստանում ամեն անգամ Քրիսին փորձանքի մեջ գցելուց։ Տան տղամարդը Ջուլիուսն է, ով չափազանց աշխատասեր է, ունի 2 աշխատանք, սակայն ունի նաև հիվանդագին ժլատության ախտանիշներ, ինչպես նաև չի կարողանում կնոջ լծից ազատվել։ Ընտանիքի անդամները միշտ ինչ-որ կերպ ճնշում են Քրիսին։
Քրիսի կյանքը միշտ լի է լինում փորձություններով։ Դպրոցում լինելով միակ սևամորթ աշակերտը՝ նա անընդհատ ենթարկվում է բռնությունների։ Քրիսի գնահատականները այդքան էլ բարձր չեն։ Տանը Քրիսի վրա է դրված քրոջ և եղբոր խնամքի հոգսը։ Աղջիկները նրան չեն նկատում, և բացի այդ, Քրիսը բնակվում է մի թաղամասում, որը վխտում է ավազակներով և այլ վտանգավոր մարդկանցով։
Քրիսը ունի սպիտակամորթ դպրոցական ընկեր՝ Գրեգ (Վինսենթ Մարտելա) անունով, ով գերազանց գնահատականներով է սովորում, սակայն Քրիսի նման քիչ նկատվող է։
Ամեն անգամ, երբ հեռուստասերիալում ինչ-որ զավեշտալի իրավիճակ է ստեղծվում Քրիսի շուրջ, լսվում է երգչախմբի 3-վայրկյանանոց վոկալը՝ «Բոլորն ատում են Քրիսին» (Everybody Hates Chris)։
Եթերաշրջան | Սերիաներ | Տարին | DVD թողարկում | |
---|---|---|---|---|
1 | 22 | 2005 - 2006 | Հոկտեմբերի 10, 2006 | |
2 | 22 | 2006 - 2007 | Հոկտեմբերի 9, 2007 | |
3 | 22 | 2007 - 2008 | Օգոստոսի 26, 2008 | |
4 | 22 | 2008 - 2009 | Օգոստոսի 18, 2009 | |
1-ին եթերաշրջան
2-րդ եթերաշրջան
3-րդ եթերաշրջան
4-րդ եթերաշրջան
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.