From Wikipedia, the free encyclopedia
Բյուզանդիան Հերակլիոսների օրոք, Բյուզանդական կայսրության պատմության մի ժամանակաշրջան, երբ կայսրությունը կառավարվում էր Հերակլիոսների հարստության կողմից։ Հերակլիոսների դարաշրջանը համարվում է Բյուզանդիայի պատմության ջրբաժան գիծը։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| ||||
Քարտեզ | ||||
| ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Կոստանդնուպոլիս | |||
Լեզու | Լատիներեն (մինչև 620), Հունարեն | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | Միապետություն | |||
Պետության գլուխ | Կայսր | |||
Պատմություն |
Այս հարստության կառավարման սկզբում կայսրությունը դեռևս հայտնի էր Արևելահռոմեական կայսրություն անվամբ, որը համարվում էր Միջերկրական ծովի հզորագույն պետությունը և ուներ բազմաթիվ ուշ անտիկ շրջանի ծաղկող քաղաքներ։ Սակայն մի շարք հաջող թշնամական արշավանքները հանգեցրին կայսրության ահռելի տարածքային կորուստների և տնտեսական ճգնաժամի։ Այդ ամենն ուղկեցվում էր համաճարակներով, կրոնական տարաձայնություններով և կրկնվող ապստամբություններով։
Հարստության կառավարման վերջում կայսրության պատկերը փոխվել էր. առաջացել էր միջնադարյան, գյուղատնտեսական, ռազմական գերակշռությամբ հասարակություն ունեցող և իսլամական խալիֆայության հետ երկարատև պատերազմի մեջ ներքաշված Բյուզանդիա։
Հերակլիոսների հատության անվանումը գալիս է հաստության հիմնադիր Հերակլիոս Ա Կրտսեր անունից, ով 610 թ-ին Կարթագենից նավով հասնելով Կոստանդնուպոլիս գահընկեց արեց բռնապետ Փոկասին և հռչակվեց կայսր։ Այդ տարիներին կայսրությունը ներքաշված էր պատերազմի մեջ Սասանյան Իրանի հետ, որը հաջորդող տասնամյակի ընթացքում նվաճեց կայսրության ողջ արևելքը։
Երկարատև և հյուծիչ պատերազմի հետևանքով Հերակլիոսին հաջողվեց ջախջախել պարսիկներին և ետ գրավել կորցրած տարածքները, նրա համար, որպեսզի տեսնի այդ նույն տարածքների նվաճումը իսլամի դրոշի տակ միավորված արաբների կողմից։ Նրա հաջորդները փորձում էին կանգնեցնել արաբներին, սակայն ձախողվեցին։ Շուտվ կայսրությունը կորցրեց Լևանտն ու հյուսիսային Աֆրիկան, իսկ 674–678 թթ-ին խոշոր արաբական բանակ պաշարեց Կոստանդնուպոլիսը։
Չնայած դրան, թեմական համակարգի ներդնումը հնարավորություն տվեց Բյուզանդիային պահպանել Փոքր Ասիան։ Հուստինիանոս Բ-ի օրոք կայսրության արևելյան սահմանը կայունացավ։
Հերակլիոսների օրոք նաև տեղի ունեցան առաջին բախումները բյուզանդացիների և բուլղարների միջև Բալկաններում։ Բուլղարները շուտով ստեղծեցին իրենց կայսրությունը և նվաճելով Դանուբ գետից հարավ ընկած տարածքները, մնացին Բյուզանդիայի գլխավոր հակառակորդը արևմուտքում մինչև 11-րդ դարը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.