![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/59/Flag_of_the_President_of_Belarus.svg/langhy-640px-Flag_of_the_President_of_Belarus.svg.png&w=640&q=50)
Բելառուսի Հանրապետության նախագահ
From Wikipedia, the free encyclopedia
Բելառուսի Հանրապետության նախագահ (բելառուս․՝ Прэзідэнт Рэспублікі Беларусь), հանդիսանում է պետության գլուխը, Բելառուսի Հանրապետության սահմանադրության, մարդու իրավունքների, ազատությունների և քաղաքացու երաշխավորը։ Նա ներկայացնում է Բելառուսի Հանրապետությունը այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերություններում։
Բելառուսի Հանրապետության նախագահ Прэзідэнт Рэспублікі Беларусь | |
---|---|
![]() Նախագահի շտանդարտ | |
Լիազորության ժամկետ | 5 տարի |
Առաջինը պաշտոնում | Ալեքսանդր Լուկաշենկո |
Նախագահ կարող է ընտրվել ծննդով Բելառուսի Հանրապետության քաղաքացի, ոչ փոքր, քան 35 տարեկան, ընտրական իրավունք ունեցող և Բելառուսի Հանրապետությունում մշտապես բնակվող, ոչ պակաս, քան տասը տարի, անմիջապես ընտրություններից առաջ։
Նախագահը պաշտոնապես ընտրվում է 5 տարի ժամկետով։
Բելառուսի Սահմանադրության համաձայն, նախագահը ամբողջ լիազորությունների ժամանակահատվածում դադարում է անդամակցել քաղաքական կուսակցություններին և այլ հասարակական միավորումներին, որոնք հետապնդում են քաղաքական նպատակներ։