Բարձրբերդ, բերդ Հայկական Կիլիկիայում, նույնանուն գավառի կենտրոնը։ Այժմ պատմական Բարձրբերդի տարածքը մտնում է Ադանայի վիլայեթի մեջ։

Տեղադրություն

Սիսից մոտ 30–35 կմ հյուսիս–արևմուտք։ Տավրոսյան լեռների վրա, անառիկ վայրում և շրջակայքի նկատմամբ ուներ իշխող դիրք։

1080-ին Կիլիկիայի Ռուբեն իշխանը Բարձրբերդը գրավեց հույներից և դարձրեց իր հիմնադրած հայկական իշխանության աթոռանիստը։ Հետագայում Կիլիկիայի հայ թագավորների գանձարան-դղյակներից էր, եպիսկոպոսանիստ, մշակույթի կենտրոն։ Բարձրբերդում զարգացած է եղել գրչարվեստը։ Բարձրբերդը ուներ իր իշխանները, որոնք թագավորական շրջանում արքունի տոհմից էին կամ նրանց մերձավորներից։ Բարձրբերդի մասին կարևոր տեղեկություններ է հաղորդել Հեթում պատմիչը։ Բարձրբերդը 1465-ին գրավել են օսմանյան թուրքերը և վերանվանել Բերաբերդ (Պերսպերթ), Բերսբիրդ (Պերսպիրթ)։ Երբեմն ուղղակի հիշատակվել է որպես անառիկ ավան (գյուղ)։ Բարձրբերդի շրջակայքում տարածվում էր համանուն լեռնային գավառը։ Կիլիկիայի հայկական թագավորության անկումից հետո պահպանում էր իր ներքին ինքնուրույնությունը, ուներ եպիսկոպոսություն։ Մինչև XVIII դ․ բնակելի էր։

Բարձրբերդում են ծնվել հայ մշակույթի հայտնի գործիչներ՝ Կոստանդին Բարձրբերդցին, Ստեփանոս եպիսկոպոսը և ուրիշներ։ 13-15-րդ դարերում եղել է հայ գրչության և մանրանկարչության կենտրոն[1]։

Գրականություն

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.