From Wikipedia, the free encyclopedia
Բանատող (բանաստեղծական տող), չափածո ստեղծագործության հիմնական տարրերից մեկը, որը գրությամբ և արտասանությամբ առանձնացվում է իբրև ինքնուրույն միավոր։ Տարբեր տաղաչափական համակարգերում տողերի հավասարության պայմանը տարբեր է՝ մերթ վանկերի կամ շեշտերի թվի հավասարությունը, մերթ արտասանության ժամանակամիջոցի հավասարությունը և այլն։ Բանատողը կարող է լինել ինքնուրույն նախադասություն.
Ձմռան մի գիշեր կար մի հարսանիք,
Հրճվում էր անզուսպ ամբոխը գյուղի... |
Բայց կարող է լինել և այնպես, որ մի քանի տող միասին կազմում են մեկ նախադասություն.
Բազմած լուսնի նուրբ շողերին,
Հովի թևին թռչելով, Փերիները սարի գլխին Հավաքվեցին գիշերով։ |
Վերջապես, տողի մեջ կարող են լինել նաև մեկից ավելի նախադասություններ.
Ծաղրուծանա՞կ է։ Կատա՞կ է հիմար։ |
Բանաստեղծական տողը չափածոյի ռիթմի հիմնական միավորն է, քանի որ հենց հավասար տողերի պարբերական կրկնությունից է առաջանում ոտանավորի ռիթմը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.