From Wikipedia, the free encyclopedia
Բանաստեղծական ոտք, բանաստեղծական, տաղաչափական հասկացություն․ շեշտված (ուժեղ) և անշեշտ (թույլ) վանկերի (տեղերի) օրինաչափ հերթագայությունը բանատողում։ Հատուկ է չափական և վանկա-շեշտական ոտանավորներին։ Շեշտված վանկերի հարաշարժության պատճառով առաջանում են տարբեր տեսակի բանաստեղծական ոտքեր։ Ըստ կրկնվող անշեշտ վանկերի քանակի ոտքերը լինում են՝ երկվանկ [իր երկու տեսակներով՝ յամբ (մեծավերջ), քորեյ (մեծասար)], եռավանկ [իր երեք տեսակներով՝ անապեստ (վերջատանջ), քողաղոտ (ամֆիբրաքոս) և ստեղն (դաքտիլ)], քառավանկ և հնգավանկ (պենտոն կամ հնգաչափ)։ Երկու հարևան ոտքերի միասնությունը հայերենում կոչվում է բարդ ոտք կամ անդամ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 640)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.