Բազումի լեռներ
Լոռու մարզի լեռնաշղթա / From Wikipedia, the free encyclopedia
Բազումի լեռներ, Բազումի լեռնաշղթա, Բեզոբդալ, Բզովդալ, Զամանալուի լեռնաշղթա, Պեսովդալ, լեռնաշղթա Հայաստանի հյուսիսային մասում։
Բազումի լեռներ | |
---|---|
Տեսակ | լեռնաշղթա |
Երկիր | Հայաստան |
Վարչատարածքային միավոր | Լոռու մարզ |
Լեռնաշղթա | Փոքր Կովկաս |
Կազմված է | Գոգարանց լեռնաշղթա և Չքնաղի լեռներ |
Բարձրություն (ԲԾՄ) | 2992 մետր |
Երկարություն | մոտ 90 կմ |
Մեծագույն գագաթ | Ուրասար |
Սկսվում է Խոնավ լեռների հարավային մասից՝ Քարախաչի լեռնանցքից և զուգահեռականի ուղղությամբ ձգվում դեպի արևմուտք՝ մինչև Գայլաձոր կիրճը, Ախուրյան գետի վերին հոսանքից մինչև Աղստև գետի միջին հոսանքը՝ շուրջ 90 կմ երկարությամբ, լայնություն 15—20 կմ։ Ամենաբարձր գագաթը Ուրասար լեռն է (2992 մ), միջին բարձրություն 2800 մ։
Բազումի լեռներ մեջ են մտնում Գոդարան և Չքնաղի լեռները, ամենաբարձր լեռնանցք Պուշկին (2038 մ), որի տակով անցնում է ավտոխճուղային թունելը՝ 1830 մ երկարությամբ։ Լեռնաշղթան մասնատված է Փամբակ, Վահագնի, Ձորագետ, Չքնաղ, Գարգառ գետերի ու գետակների խոր ձորերով։ Հարուստ է պղնձի, գրանիտի, կվարցիտի, քրոմիտի և տուֆի պաշարներով ու հանքային ջրերով։ Արևելյան լանջերին առկա են լայնատերև անտառներ