![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/e5/NBA_script.svg/langhy-640px-NBA_script.svg.png&w=640&q=50)
Բասկետբոլի ազգային ասոցիացիա (NBA)
From Wikipedia, the free encyclopedia
Բասկետբոլի ազգային ասոցիացիա (անգլ.՝ National Basketball Association, կրճատ՝ NBA), տղամարդկանց բասկետբոլի բարձրագույն պրոֆեսիոնալ առաջնություն, Հյուսիսային Ամերիկայի գլխավոր սպորտային լիգաներից մեկը։ Բաղկացած է երեսուն ակումբներից (29-ը տեղակայված են Միացյալ Նահանգներում, իսկ 1-ը՝ Կանադայում), Միացյալ Նահանգների բասկետբոլի ֆեդերացիայի գործող անդամ է[1]։ NBA-ում հանդես եկող բասկետբոլիստները համարվում են ամենաբարձր միջին տարեկան աշխատավարձ ստացող մարզիկները[2]։
Արագ փաստեր Բասկետբոլի ազգային ասոցիացիա, Տեսակ ...
Բասկետբոլի ազգային ասոցիացիա | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | Բասկետբոլային ասոցիացիա, բասկետբոլային լիգա, պրոֆեսիոնալ սպորտի լիգա և առցանց տվյալների բազա |
Երկիր | ![]() ![]() |
Հապավում | NBA |
Կարգախոս | Where Amazing Happens |
Հիմնադրված | Հունիսի 6, 1946 թ. Նյու Յորք, Նյու Յորք նահանգ, ԱՄՆ |
Իրավ. կարգավիճակ | Գործող |
Գլխադասային գրասենյակ | ![]() |
Տարածաշրջան | ![]() (29 ակումբ) ![]() (1 ակումբ) |
Ակումբների քանակ | 30 |
Վերջին չեմպիոն | Դենվեր Նագեթս (1-ին տիտղոս) |
Ամենատիտղոսակիր ակումբ(ներ) | Բոստոն Սելտիքս (17 տիտղոս) Լոս Անջելես Լեյքերս (17 տիտղոս) |
Կոմիսար | Ադամ Սիլվեր |
Կայք | nba.com |
Փակել
Հիմնադրվել է 1946 թվականի հունիսի 6-ին, որպես Ամերիկայի բասկետբոլի ասոցիացիա (BAA)[3]: 1949 թվականի օգոստոսի 3-ին Ամերիկայի բասկետբոլի ասոցիացիայի և Բասկետբոլի ազգային լիգայի (NBL) միավորումից հետո ձևավորվում է Բասկետբոլի ազգային ասոցիացիան։