From Wikipedia, the free encyclopedia
Արևելք-Արևմուտք, պայմանական անվանում, որը տրվում է Արևմուտքի զարգացած ժողովրդավարական պետությունների և հիմնականում արևելյան Եվրոպայի սոցիալիստական պետությունների միջև առաջացած հակասություններին։
Ընդհանուր առմամբ Արևելք-Արևմուտք հակասությունները դիտվում են որպես կապիտալիստական ուղիով և սոցիալիստական ուղիով զարգացող պետությունների արմատական տարբերությունների տեսանկյունով։ Արևելք-Արևմուտք բաժանումը ձևավորվել է համաշխարհային երկրորդդ պատերազմից հետո և գոյատևել է մինչև 1990-ական թթ. ՝ երբ փլուգվեցին ԽՍՀՄ և սոցիալիստական ճամբարը, և ավարտվեց սառը պատերազմը։ Անհրաժեշտ է նշել, որ Արևելք-Արևմուտքի հակասություններն ընկալվում էին իբրև առհասարակ ժողովրդավարական և ամբողջատիրական վարչակարգերի, ազատական և վարչահրամայական կառավարման, ազատության և բռնատիրության հակամարտություն, ընդորում երկու կողմերն էլ միմյանց մեղադրում էին մեկը մյուսին ոչնչացնելու ձգտումների համար, որը հանգեցնում էր ընդհուպ ռազմական դիմակայության և առճակատման։ Այն ընդհանուր առմամբ ուներ համակողմանի բնույթ և այս կամ այն ձևով դրսևորվում էր բոլոր ոլորտներում։ Արևելք-Արևմուտք հակասությունները ժամանակ առ ժամանակ մեղմանում և ուժգնանում էին։ Մասնավորապես 70-ական թթ. լարվածության թուլացման շրջանում շրջանառության մեջ դրվեց Հյուսիս-Հարավ հարաբերությունների հարցը, որի շրջանակներում քննարկվում էին առավելապես տնտեսական խնդիրներ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.