հայ արձակագիր, թարգմանիչ, բանաստեղծ From Wikipedia, the free encyclopedia
Արտակ Վարդանի Վարդանյան (մայիսի 4, 1951[1], Ազնաբերդ, Բաբեկի շրջան, Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, հրապարակագիր, բանաստեղծ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, Հայաստանի գրողների միության անդամ 2009 թվականից[2]։
Արտակ Վարդանյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 4, 1951[1] (73 տարեկան) |
Ծննդավայր | Ազնաբերդ, Բաբեկի շրջան, Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | բանաստեղծ, թարգմանիչ և արձակագիր |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | ՀԱՊՀ |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների թեկնածու |
Անդամակցություն | ՀԳՄ |
Պարգևներ | |
Artak Vardanyan (writer) Վիքիպահեստում |
Արտակ Վարդանյանը ծնվել է 1951 թ. մայիսի 4-ին Նախիջևանի Ազնաբերդ գյուղում։ Ութամյակը ավարտել է ծննդավայրում, միջնակարգը՝ Երևանում։ 1973 թ.ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետը, 1988 թ.՝ նույն ինստիտուտի ՀՄՖ լրագրության բաժինը (գերազանցությամբ)։
1973-1994 թթ. աշխատել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում՝ որպես ճարտարագետ, միաժամանակ զբաղվել բարբառագիտությամբ, բանահավաքությամբ, ազգագրությամբ, լրագրությամբ։ Թղթակցել է Հայաստանի և սփյուռքի պարբերականներին, աշխատակցել «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթին, Հայաստանի հանրային ռադիոյին։ Հայաստանի ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում ուսումնասիրել է Հյուսիսային Նախիջևանի և Վայոց ձորի խոսվածքները (Ճահուկ-Վայքի կամ Վայոց ձորի միջբարբառ), ինչպես նաև պատմական Գողթնի հյուսիսային խոսվածքները (Հյուսիսային Գողթնի միջբարբառ)։ Կազմել է Նախիջևանի բարբառային քարտեզը։ 1996-1998 թվականներին եղել է «Նախիջևան» հայրենակցական միության նախագահը։
Հեղինակ է 20 գրքի, ինչպես նաև գիտական, գիտահանրամատչելի, հրապարակախոսական հոդվածների, էսսեների, պատմվածքների և բանաստեղծությունների։ Թարգմանում է ռուսերենից, պարսկերենից։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել և տպագրվել են ռուսերեն, պարսկերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռումիներեն։
1994-2018 թվականներին աշխատել է ՀՀ Նախագահի աշխատակազմում (1999-2018 թթ.՝ որպես արձանագրային բաժնի վարիչ)։ 2018 թվականից աշխատում է ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում՝ որպես ավագ գիտաշխատող։
Ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան[3]։
Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.