Հին հույն դրամատուրգ From Wikipedia, the free encyclopedia
Արիստոփանես[8] կամ Արիստոֆան[8] (հին հունարեն՝ Ἀριστοφάνης, մոտ մ. թ. ա. 445[1][2], Աթենք[3] - մ. թ. ա. 385[4][5][6][…], Աթենք[7]), հին հունական կատակերգակ, հայտնի է որպես ժանրի սկզբնավորող, «կատակերգության հայր», դասական շրջանի (մ.թ.ա. 9-4-րդ դդ.) հին հունական գեղարվեստական գրականության վերջին մեծ ներկայացուցիչ։
Արիստոփանես հին հունարեն՝ Ἀριστοφάνης | |
---|---|
Ծնվել է | մոտ մ. թ. ա. 445[1][2] |
Ծննդավայր | Աթենք[3] |
Մահացել է | մ. թ. ա. 385[4][5][6][…] |
Մահվան վայր | Աթենք[7] |
Քաղաքացիություն | Հին Աթենք |
Ազդվել է | Պինդարոս, Եվրիպիդես և Սոկրատես |
Երկեր | Աքառնացիներ, Թռչունները, Ամպեր, Կանայք ժողովրդական ժողովում, Գորտեր, Հեծյալներ, Լիսիստրատա, Խաղաղություն, Պլուտոս, Կանայք Թեսմոփորիա տոնակատարությանը և Իշամեղուներ |
Մասնագիտություն | կատակերգակ, դրամատուրգ և բանաստեղծ |
Ծնողներ | հայր՝ Philippus? |
Երեխաներ | Արարոս |
Aristophanes Վիքիպահեստում |
Կատակերգակի մասին կենսագրական տեղեկությունները սուղ են։ Ծնվել է մոտավորապես մ.թ.ա. 446 թ. Ատտիկայի Կիդաթենք դեմոսում (տարածքային միավոր), ապրել է ժամանակաշրջանի հասարակական հոգսերով, կայուն հայացքներ է ունեցել։ Լինելով Աթենքի և Սպարտայի միջև երկարամյա Պելոպոնեսյան պատերազմի ականատեսը՝ բազմիցս պախարակել է այն սանձազերծողներին և իր կատակերգություններում հաճախ արծարծել խաղաղության թեման։ Հայացքներով «չափավոր» դեմոկրատիայի կողմնակից էր համակրում էր մանր հողագործներին։ Ցավով էր նկատում աթենացիների վաղեմի հեղինակության աստիճանական վերացումը, ստրկատիրական դեմոկրատիայի քայքայումը, որ ի վերջո հասցրեց Պելոպոնեսյան պատերազմում Աթենքի պարտությանը։ Թշնամանքով էր վերաբերվում ինչպես արիստոկրատիային ու խմբիշխանությանը, այնպես էլ այսպես կոչված «արմատական» դեմոկրատներին, ովքեր պատերազմի կողմակիցներ էին։
Արիստոփանեսը գրել է մոտ 40 կատակերգություններ, որոնցից մեզ են հասել տասնմեկը։ Դրանք են՝
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.