Արժեք
From Wikipedia, the free encyclopedia
Արժեք, կարևորություն, օգուտ, նշանակալի իր կամ երևույթ։ Արտաքնապես արժեքը առարկայի կամ երևույթի առանձնահատկությունն է, սակայն նրա նշանակությունն ու օգտակարությունը սահմանված չէ բնության կողմից։ Այն գնահատվում է ոչ միայն օբյեկտի ներքին կառուցվածքով, այլև հիմնվում է կոնկրետ գործողությունների ժամանակ նրան տրված սուբյեկտիվ գնահատականների վրա, որոնք մտնում են հասարակական ոլորտի մեջ, քանի որ մարդը հետաքրքրված է, կամ ունի դրա կարիքը։ Արժեհամակարգը կողմնորոշիչ դեր ունի մարդու առարկայական և սոցիալական իրականության մեջ, որը նրա պրակտիկ վերաբերմունքն է շրջապատող առարկաների ու երևույթների հանդեպ։ Օրինակ` բաժակը, որը ապագայում ծառայելու է որևէ բան խմելու համար, իր օգտակարությունը դրսևորում է որպես սպառողական արժեք, այսինքն` նյութական շահ։ Հանդիսանալով աշխատանքի արդյունքում ստացված և ապրանքափոխանակման առարկա` բաժակը ներկայացվում է որպես տնտեսագիտական արժեք։ Եթե բաժակը իրենից ներկայացնում է մշակութային առարկա, ապա այն ստանում է նաև գեղագիտական արժեք և գեղեցկություն։
Օգտագործվում է մի քանի իմաստով.
- Արժեք, որպես առարկայի կամ երևույթի բնորոշիչ հատկություն, որի օգնությամբ հասկացվում է նրա նշանակությունը։ Գոյություն ունեն «նյութական արժեքներ» և «հոգևոր արժեքներ»։ Հայտնի է նաև «մնայուն արժեքներ» հասկացությունը։
- Արժեք, փիլիսոփայության մեջ այն մատնանշում է որոշակի օբյեկտների և երևույթների անհատական և սոցիալմշակութային նշանակությունը։
- Արժեք, տնտեսության մեջ որպես հոմանիշ է օգտագործվում «սպառողական արժեք» հասկացությանը, այսինքն` սպառողի համար առարկայի նշանակությունը և օգտակարությունը։
- Փիլիսոփայական հասկացություն համարվող «Արժեհամակարգերի» ներքո ենթադրվում են այն արժեքները, որն անհատը գնահատում է իր շրջապատում։ Սերտորեն կապված է մոտիվացիա հասկացության հետ։