Վիքիմեդիայի նախագծի բազմիմաստության փարատման էջ From Wikipedia, the free encyclopedia
Արդյունավետություն, (լատին․՝ efficientia) ստացված արդյունքի և օգտագործված ռեսուրոսների հարաբերակցությունն է։
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Ինքնին, «արդյունավետություն» եզրույթը (efficiency), ինչպես նաև դրա փոխարեն հաճախ կիրառվող «արտադրողականություն» եզրույթը (productivity) մեծապես սկսեցին կիրառել XIX դարի վերջից, չնայած արդյունավետության ուսումնասիրումը նկատվում է դեռևս XVI-1XVII դարերի մերկանտելօստների տեսություններում, և հենց նրանք են հստակ ձևակերպել միջոցների հայթայթման խնդիրը և դրանց հասնելու լավագույն ուղիները։ Չնայած այն հանագամանքին, որ նրանք այս խնդիը դիտարկում էին միայն մակրոմակարդակով, առանց խորանալու կոնկրետ կազմակերպությունների գործունեության մեջ. նրանք են նոր վերլուծական ուսումնասիրությունների հիմք դրել՝ ինչպես հասնել գործունեության առավել մեծ արդյունքի՝ որպես այդպիսին հասկանալով հարստությունը։ Ա. Սմիթի «The Wealth of Nations» աշխատության լույս տեսնելուց հետո արդյունավետության ուսումնասիրման հացերը սկսեցին շոշափել նաև միկրոմակարդակը։
Միկրոէկոնոմիկայում արդյունավետություն ասելով հաճախ հասկացվում է արտադրական գործառույթ, որը նկարագրում է ծախսերի և շահույթի կախվածությունը կամ որոշակի քանակի ռեսուրսների օգտագործմամբ առավել մեծ ծավալի արտադրանք ստանալը և ծառայություններ մատուցելը[1][2]։ Ադմինիստրատիվ տեսության մեջ արդյունավետության տնտեսական բաղադրիչի հետ մեկտեղ՝ առաջարկված ծառայությունների ծավալի հարաբերակցությունը ռեսուրսների ծավալին, որոնք անհրաժեշտ են տվյալ ծավալի ծառայությունների մատուցման համար[3], հաճախ առանձնացնում են նաև տեխնիկական կամ կազմակերպական բաղադրիչը, որը բնորոշվում է նպատակի հասանելիության տեսանկյունից։ Տեխնիկական արդյունավետությունը նշանակում է քաղծառայությունների համապատասխանությունը իրենց հաճախորդների պահանջարկներին, ռեուրսներին և ցանկություններին, այսինքն՝ արտացոլում է կառավարչական կազմակերպությունների համապատասխանությունը արտաքին պայմաններին։
Բավականին լայն տարածում է ստացել նաև այսպես կոչված «կատարողականություն» (performance) եզրույթը, որը ընդունվում է՝ որպես գործառնության արդյունավետության աստիճան, ինչը թույլ է տալիս կազմակերպությունների աշխատանքի արդյունավետոթւյան բնորոշման մեջ մտցնել նաև որակական ասպեկտ։
Արդյունավետության լայնամասշտաբ ուսումնասիրությունների սկիզբը կապվում է XX դարում ԱՄՆ-ում իրականացվող հետազոտութւոյւնների հետ։ Այդ ժամանակվանից սկսած ԱՄՆ-ում ակտիվ գործունեություն է ծավալվում պետական և մունիցիպալ կառավարման արդյունավետության խնդիրների տեսական և պրակտիկ ուսումնասիրման շուրջ։
Ընդհանուր առմամբ կարող ենք պայմանականորեն առանձնացնել երկու մոտեցում։ Առաջինը ուղղղված է օբյեկտիվ ստատիկ ցուցանիշների փնտրման վրա, որոնց հիման վրա հնարավոր կլինի պետական կառավարման արդյունավետության համալիր ցուցանիշների հստակ հաշվարկ կատարել։ Իսկ երկրորդ մոտեցումը հիմնված է պետական կառավարման արդյունավետության գնահատաման սուբյեկտիվ գնահատականների վրա՝ հասարակական կարծիքի հարցում, փորձագիտական գնահատականներ, և այլն։
Առաջին մոտեցման էությունը կարող ենք բնոորոշել հետևյալ մեջբերմամբ. «կարևոր է գտնել չափման միավորները և աշխատանաքների իրականացման ստանդարտները, որոնք հնարավորություն կտան հստակ գնահատել արդյունավետությունը»[4]։ «Դասական դպրոցի կողմնակիցները» հաճախ արդյունավետությունը բնորոշում էին որպե ֆորմալ նպատակներին հասնելու միջոց, որոնք հստակ ժամանակահատվածի համար էին որոշվել նախօրոք հաստատված մեթոդներով[5]։ Սակայն նման մեխանիկական մոտեցումը արդյունավետության հասկացության կոնցեպտուալիզմումը նշանակում էր, որ կազմակերպության նպատակաները հստակ սահմանված են և չափելի են և դրանց հասնելու համար օգտագործվում են ստանդարտ մեթոդներ։ Նման մոտեցումը տեղին եղավ միայն սովորական կազմակերպությունների գործունեության արդյունավետությունը վերլուծելու համար, այնպիսի կազմակերպությունների, որի անձնակազմը ենթարկվում է հստակ կանոնների և կատարում ամենօրյա աշխատանքներ։ Սովորական կազմակերպությունը, որը կունենար խիստ հիերարխիկ կառուցվածք և սովորաբար հայրիշխանական ավանդույթներ իր աշխատողին տարրական պահանջներ էր ներկայացնում. Լինել լոյալ և նշված ժամկետում և նշված պայմաններով իրականացնել աշխատանքը։ Սա շատ լավ հասկանում էին կազմակերպության արդյունավետության վերլուծության մեխանիկական, արժեքային չեզոք վերաբերմունք ունեցողները, սկսած՝ Ֆ. Թեյլորից և Մ. Վեբերից, երբ իրենց աշխատություններում ձգտում էին խուսափել բարոյական, քաղաքական կամ հոգեբանական ասպեկտը շոշափելուց։ Վարչական քաղաքականության դասական կամ ավանդական պարադիգմայում, որը հիմնվում է Ֆ.Թեյլորի, Վ.Վիլսոնի և Մ.Վեբերի աշխատություններում շարադրված սկզբունքերի վրա, պետական կառավարման ապարատի գործունեության արդյունավետություն վրա շեշտադրումը որոշիչ է հանդիսանում։ Տվյալ պարագայում արդյունավետությունը օբյեկտիվ, ոչ անձնային բնույթ է կրում և հիմնվում է երեք մեթոդոլոգիական դրույթների վրա.
Գ.Սայմոնը նշում էր, որ արդյունավետությունը ըստ էության «կազմակերպության modus operandi» է հանդիսանում և հաճախ օգտագործվում է որպես ռացիոնալության հոմանիշ[6]։ Ադմինիստրատիվ տեսության հիմնական խնդիրը կայանում էր «պարզելու մեջ՝ ինչ ձևով պետք է կառուցվի կազմակերպությունը, որպեսզի արդյունավետ իրականացնի աշխատանքը»[7]։ Հետագայում առանձնացվեց նաև մեկ այլ մոտեցում, այսպես կոչված արդյունքի տեսանկյունից մոտեցում, երբ արտահայտվում էին կատարված աշխատանքի քանակականորեն սոցիալական արդյունքները Նման մոտեցման դասական օրինակ է հանդիսանում աշխատանքային վիճակագրության ամերիկյան բյորոյի կողմից մշակված պետական կազմակերպությունների և ընկերությունների արտադրողակականության գնահատման մեթոդաբանությունը։ Գնահատման այս համակարգի մեջ մտնում են ավելի քան երկուսուկես հազար ցուցանիշներ պետական գործունեության բոլոր ոլորտների համար։ Այս ցուցանիշները համապատասխան աշխատածախսերի հետ համադրելով՝ ստանում ենք գործունեության յուրաքանչյուր ոլորտի համար արտադրողականությնա ինդեքսներ։ Դրանից հետո վերլուծվում է տվյալ ինդեքսների ժամանակային դինամիկան կամ համադրվում են նույնատիպ գործունեություն իրականացնող տարբեր կազմակերպությունների և ենթաբաժինների ինդեքսներ[8]։
Առավել տարածված է Դ.Կաուֆմանի և ուրիշների կողմից Համաշխարհային բանկի ինստիտուտի համար կատարված հետազոտությունների շրջանակներում մշակված պետական կառավարման արդյունավետության գնահատման մեթոդաբանությունը[9]։ Այս մեթոդաբանությունը հիմնված է միջազգային կազմակերպությունների և ռեյտինգային գործակալությունների, ինչպիսիք են WEF[10], PRS[11], EIU[12] կողմից կոնկրետ ոլորտներում պետական կառավարման արդյունավետությունը գնահատող չափանիշների մհամակարգի ընդհանրացման վրա։ Իրենց աշխատում նրանք առանձնացնում են ագրեգացված ցուցանշների 6 խումբ, որոնք ենթակա են ուսումնասիրման պետական կառավարման արդյունավետության գնահատման համար.
Ատամանչուկը, իր աշխատություններում պետական կառավարման արդյունավետության գնահատման գործում կարևոր է համարում պարզել «հասարակական պահանջների իրական բավարարման աստիճանը պետաիրավական նպատակադրման, կազմակերպման և կարգավորման տեսանկյունից»։ Նա առանձնացնում է մինիմալ քանակի անհրաժեշտ չափանիշներ, որոնցով պետք է գնահատվի պետական կառավարումը.
Իր աշխատություններում նա առանձնացնում է պետական կառավարման արդյունավետության գնահատման հետևյալ միջոցները.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.