From Wikipedia, the free encyclopedia
Հաբսբուրգյան միապետություն (հայտնի է նաև որպես Հաբսբուրգյան կայսրություն, Ավստրական միապետություն գերմ.՝ Habsburgermonarchie), պետությունների կոնգլոմերատի ոչ պաշտոնական անվանում, որը գտնվում էր Հաբսբուրգների տոհմի ավստրիական ճյուղի ղեկավարման տակ։ Սովորաբար կիրառվում է 1526 թվականից սկսած ժամանակահատվածի համար, երբ ավստրիացի էրցհերցոգ Ֆերդինանդ I-ը զբաղեցրեց Չեխիայի և Հունգարիայի գահերը, վերջացրած 1804 թվականով, երբ ձևավորվեց Ավստրիական կայսրությունը։ «Հաբսբուրգյան միապետություն» եզրույթը կարելի է օգտագործել նաև ավելի լայն իմաստով՝ 1276 թվականից (Հաբսբուրգների կողմից Ավստրիայի ղեկավարման ժամանակաշրջանի սկիզբ) մինչև 1918 թվականը (Ավստրո-Հունգարիայի լուծարում)։ Մինչև 1804 թվականը այն տարածքները, որոնք գտնվում էին Հաբսբուրգների իշխանության ներքո, չունեին մեկ ընհանրական պաշտոնական անվանում[1][2][3]։
| ||||
| ||||
Քարտեզ | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Վիեննա (1526-1583) Պրահա (1583–1611) Վիեննա (1611–1804) | |||
Լեզու | Պաշտոնական՝ Լատիներեն Գերմաներեն Ոչ պաշտոնական՝ Հունգարերեն Չեխերեն Ռումիներեն Խորվաթերեն Սլովակերեն Սլովեներեն Դանիերեն Իտալերեն Լեհերեն Ֆրանսերեն Սերբերեն | |||
Կրոն | Պաշտոնական՝ Կաթոլիկություն Ոչ պաշտոնական՝ Կալվինականություն Լյութերականություն Ուղղափառություն Հուդայականություն | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | Ֆեդոալական միապետություն | |||
Դինաստիա | Հաբսբուրգներ |
Հաբսբուրգյան կայսրություն անվանումը լայնորեն կիրառվում է նաև Իսպանիան, Իսպանական Նիդերլանդները, Ֆրանշ Կոնտեն, Լոմբարդիան, Նեապոլի թագավորությունը, Սիցիլիան, Սարդինիան և Իսպանիայի ամերիկյան կալվածքները ներառող Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Կառլ V Հաբսբուրգի իշխանության ներքո գտնվող պետական կառույցների համախումբը ներկայացնելու համար[4][5][6] :
Հաբսբուրգյան միապետության (1526-1804 թվականներ) կազմի մեջ են մտել հետևյալ տարածքները[7]՝
Բացի նշված տարածքներից, տարբեր ժամանակներում Հաբսբուրգյան միապետության կազմում են եղել նաև հետևյալ տիրույթները՝
Հաբսբուրգյան դինաստիայի միապետները հանդիսացել են նաև Սրբազան Հռոմեական կայսրության կայսրեր 1439-1806 թվականներին բացառությամբ 1740-1745 թվականների։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.