Ավստրալիացիներ (անգլ.՝ Australians, այլ կերպ՝ Aussies), Ավստրալիայի բնակիչների ինքնանվանում։

Արագ փաստեր Ավստրալիացիներ, Ընդհանուր քանակ ...
Ավստրալիացիներ
Ընդհանուր քանակ

24 միլիոն

Բնակեցում
Ավստրալիա Ավստրալիա23,534,699
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն400,000[1]
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ200,000[2]
Հունաստան Հունաստան100,000[3][4]
Հոնկոնգ Հոնկոնգ90,000[5][6]
Նոր Զելանդիա Նոր Զելանդիա70,000[7]
Կանադա Կանադա55,000[8]
Իտալիա Իտալիա30,000[8][9]
Լիբանան Լիբանան20,000–25,000[10][11]
ԱՄԷ ԱՄԷ16,000[12]
Լեզու(ներ)
Անգլերեն
(Ավստրալիական անգլերեն)
Հավատք(ներ)
Փակել

Ավստրալիայի բնիկները (աբորիգեններ)

18-րդ դարի վերջում աբորիգենները տարաբնակված էին ամբողջ մայրցամաքում։ Կազմված էին ավելի քան 500 ցեղերից (250—300 հազար)։ Զբաղվում էին որսորդությամբ և հավաքչությամբ։ Ապրում էին տոհմա-համայնքային կյանքով։ 1788 թ.-ին սկսված եվրոպական գաղութացումն ուղեկցվեց բնիկների զանգվածային բնաջնջմամբ։ 1966 թ.-ին հաշվվում էր 40 հազար աբորիգեն և նույնքան էլ խառնածին։

Ազգ, Ավստրալիայի հիմնական բնակչություն

Ներկայիս ավստրալիացիների թվաքանակն ամբողջ աշխարհում կազմում է ավելի քան 24,5 միլիոն մարդ[13]։ Ավստրալիացիները գրեթե բացառապես Անգլիայից, Շոտլանդիայից և Իռլանդիայից եկած վերաբնակիչների հետնորդներն են։ Առաջին վերաբնակիչները աքսորյալներն Էին։ Կամավոր ներգաղթը ծավալվել է 19-րդ դարի. 20-ական թվականներին և առավել ուժեղացել «ոսկու տենդի» ժամանակաշրջանում (1851-1861 թթ.)։ Ավստրալիացիների համախմբումը որպես ազգի արագացավ 20-րդ դարի առաջին տասնամյակներին, երբ վերջնականապես ամրացավ երկրի ընդհանուր, ազգային տնտեսությունը։ Ավստրալիացիների մշակույթը ձևավորվել է Բրիտանական կղզիներից եկած վերաբնակիչների մշակույթի հիման վրա։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.