From Wikipedia, the free encyclopedia
Ավելյանեդա (իսպ.՝ Avellaneda), քաղաք Արգենտինայում, Բուենոս Այրես պրովինցիայում։ Մտնում է Բուենոս Այրես Ագլոմերացիայի կազմում։ 2010 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքում ապրում է 342677 բնակիչ։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Քաղաք | ||
---|---|---|
Ավելյանեդա | ||
Avellaneda | ||
Երկիր | Արգենտինա | |
Պրովինցիա | Բուենոս Այրես | |
Համայնք | Avellaneda Partido? | |
Քաղաքապետ | Խորխե Ֆերրարեսի | |
Հիմնադրված է | 1852 թ. | |
Այլ անվանումներ | Բարրակաս ալ Սուր | |
Տվյալ կարգավիճակում | 1895 թվականից | |
Մակերես | 3,11 կմ² | |
ԲԾՄ | 2 մ | |
Խոսվող լեզուներ | իսպաներեն | |
Բնակչություն | 342 677 մարդ (2010) | |
Ազգային կազմ | արգենտինացիներ | |
Կրոնական կազմ | Կաթոլիկներ | |
Տեղաբնականուն | Ավելյանեդացի, ավելյանեդացիներ | |
Ժամային գոտի | UTC−3 | |
Հեռախոսային կոդ | +54 11 | |
Փոստային ինդեքս | B1870 | |
Փոստային դասիչ | B1870 | |
| ||
Շրջանի զարգացման պատմությունը սերտորեն կապված է 1620 թվականին Բուենոս Այրեսի հիմնադրման հետ։ 1731 թվականին Ավելյանեդայի ժամանակակից նավահանգստի տարածքում կային մի քանի շինություններ և տնակներ։ Ավանը կոչվում էր Պուերտո դել Րիաչուելո՝ Րիաչուելո գետի անվանումից և առանձնացնում էր ներկայիս քաղաքը երկրի մայրաքաղաքից։ 1784 թվականին Բուենոս Այրեսից դեպի արևելք ընկած տարածքները վարչական առումով բաժանված էին Սան Վիսենտե, Մագդալենա և Կիլմես համայնքների միջև։ Վերջինիս արդեն պատկանում էին ժամանակակից Ավելյանեդայի տարածքները։ 1817 թվականին այստեղ կառուցվեց առաջին մատուռը։ 1852 թվականի ապրիլի 7ին վարչական կառավարության կողմից պաշտոնապես կազմավորվեց Բարրակաս ալ Սուր գյուղը։ Քաղաքի կոչում այն ստացավ 1895 թվականի Հոկտեմբերի 23ին։ 1904 թվականի հունվարի 11ին Բարրակաս ալ Սուրը անվանափոխվեց ի պատիվ Արգենտինայի 8-րդ նախագահ Նիկոլաս Ավելյանեդայի։
Իր աշխարհագրական դիրքի և նավահանգստի կարգավիճակի շնորհիվ 1930ական թվականներից ի վեր քաղաքը բավական զարգացել է։ Քաղաքը կապված է երկրի մայրաքաղաքին հիմնականում Րիաչուելո գետի վրա կառուցված կամուրջներով։ Ավելյանեդան նաև համարվում է երկրի երկաթուղային խոշոր կենտրոններից մեկը։ 1960 ական թվականներից ի վեր բնակչության թիվը գրեթե չի փոխվել․ Հիմնական մասը կազմում են սննդային արտադրության, տեքստիլ գործարանների, մետաղագործական արտադրությունների և մեծածախ շուկաներում աշխատողները։
Ավելյանեդայում կա 5 թատրոն (որոնց թվում է ազգային մակարդակով հայտնի Ռոմա թատրոնը (իսպ.՝ Teatro Roma) և 7 ինստիտուտ։ Ավելյանեդան Արգենտինայի կարևոր ֆուտբոլային կենտրոններից մեկն է։ Այստեղ են տեղակայված արգենտինական 2` «Ինդեպենդենտե» և «Ռասինգ » գրանդ ակումբները։ Նրանց մարզադաշտերը ՝ Կորդերո և Խուան Դոմինգո Պերոն գտնվում են իրարից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա։ Քաղաքի արվարձանում՝ Սարանդիում է գտնվում Արգենտինայի էլիտար ակումբներից ևս մեկը՝ «Արսենալը» (իսպ.՝ Arsenal de Sarandí)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.