From Wikipedia, the free encyclopedia
Աստղային երկինք, գիշերային երկնքում երևացող լուսատուների համախմբությունը։ Անզեն աչքով երևում են մինչև 6-րդ աստղային մեծության լուսատուներ։ Դրանց քանակը ամբողջ երկնքում շուրջ 6000 է (տվյալ տեղից միաժամանակ երևում են մոտ 2500), որոնց մեծ մասը գտնվում է Ծիր կաթինի շերտից ոչ հեռու։ Աստղային երկնքում դիտվում են նաև Արեգակնային համակարգի մոլորակներ, արբանյակներ, գիսավորներ, ասուպներ, արհեստական արբանյակներ, ինչպես նաև Կենդանաշրջանի գոտու լուսարձակումը (կենդանաշրջանային լույս)։ Համեմատաբար ավելի թույլ օբյեկտները, գալակտիկական միգամածությունները և արտագալակտիկաները երևում են աստղադիտակներով։ Երկնքում հեշտ կողմնորոշվելու, երկրային և երկնային երևույթների հետ դիցաբանական կապ ստեղծելու նպատակով շատ հին ժամանակներից սկսած աստղերը բաժանել են խմբերի՝ համաստեղությունների (Աղյուսակ 1)։ Հայաստանում հայտնաբերված աստղագիտական բնույթի ժայռապատկերները (1-8-րդ հազարամյակ, մ.թ.ա.) հիմք են տալիս ենթադրելու, որ Հայկական լեռնաշխարհի նախկին բնակիչներն աստղային երկնքի համաստեղությունների առաջին բաժանողներից են։ Համաստեղություններում պայծառ աստղերը նշանակվում են հունական այբուբենի տառերով, որոշ աստղեր ունեն հատուկ անուններ (Աղյուսակ 2)։ Աստղային երկինքի տեսքը փոփոխվում է մեկօրյա և մեկամյա պարբերություններով (Երկրի՝ իր առանցքի և Արեգակի շուրջը պտտվելու հետևանքով)։ Աստղային երկինքի հետ ծանոթացումը հնարավորություն է տալիս որոշել հորիզոնի կողմերը (Հյուսիսային կիսագնդում դա հեշտ կատարվում է Բևեռային աստղի օգնությամբ, որը ցույց է տալիս հյուսիսի ուղղությունը)։
Անվանումը հայերեն | Անվանումը լատիներեն |
---|---|
Ագռավ | Korvus |
Աղավնի | Kolumba |
Աղեղ | Sagitta |
Աղեղնավոր | Sagittarius |
Աղվես | Vulpecula |
Այծեղջյուր | Carpricornus |
Անդրոմեդա | Andromeda |
Անկյունակապ | Norma |
Առագաստ | Vela |
Առյուծ | Leo |
Արծիվ | Aquila |
Գայլ | Lupus |
Դանակ | Caelum |
Դելֆին | Delphinus |
Դրախտային թռչուն | Apus |
Եզնարած | Bootes |
Եռանկյուն | Triangulum |
Երկվորյակներ | Gemini |
Զոհասեղան | Ara |
Էրիդան | Eridanus |
Ընձուղտ | Cameloparadalis |
Թաս | Crater |
Թռչող ձուկ | Volans |
Ժամացույց | Horlogium |
Լուսան | Lynx |
Խաչ | Crux |
Խեցգետին | Cancer |
Խոյ | Aries |
Կառավար | Auriga |
Կասիոպեա | Cassiopeia |
Կարապ | Cygnus |
Կարիճ | Scorpius |
Կարկին | Circinus |
Կենդանագիր | Pictor |
Կենտավրոս | Centaurus |
Կետ | Cetus |
Կշեռք | Libra |
Կողմնացույց | Pyxis |
Կռունկ | Grus |
Կույս | Virgo |
Հարավային եռանկյուն | Triangulum Australe |
Հարավային թագ | Corona Austrina |
Հարավային հիդրա | Hydrus |
Հարավային ձուկ | Piscis Austrinus |
Հեռադիտակ | Telescopium |
Հեորկուլես (Վահագն) | Herkules |
Հիդրա | Hydra |
Հյուսիսային թագ | Corona Borealis |
Հնդիկ | Indus |
Ձկներ | Pisces |
Ճանճ | Musca |
Մանրադիտակ | Microscopium |
Մեծ արջ | Ursa Major |
Մեծ շուն | Canis Major |
Միաեղջյուր | Monoceros |
Մողես | Lacerta |
Նապաստակ | Lepus |
Նավախել | Puppis |
Ողնուց | Carina |
Ոսկե ձկնիկ | Dorado |
Որսկան շներ | Canes Venatici |
Պեգաս | Pegasus |
Պերսեոս | Perseus |
Պոմպ | Antlia |
Ջրհոս | Aquarius |
Սեղանասար | Mensa |
Սեքստան | Sextans |
Սիրամարգ | Pavo |
Վահան | Scutum |
Վառարան | Fornax |
Վերոնիկայի վարսեր | Coma Berenices |
Վիշապ | Draco |
Տուկան | Tucana |
Ցանց | Reticulum |
Ցեֆեոս | Cepheus |
Ցուլ | Taurus |
Փոքր առյուծ | Leo Minor |
Փոքր արջ | Ursa minor |
Փոքր ձի | Equuleus |
Փոքր շուն | Canis Minor |
Քամելեոն | Chamaeleon |
Քանդակագործ | Sculptor |
Քնար | Lyra |
Օկտանտ | Octans |
Օձ | Serpens |
Օձակիր | Orhiuchus |
Օրիոն (Հայկ) | Orion |
Փյունիկ | Phoenix |
Ալգոլ | β Պերսեոսի |
Ալդեբարան | α Ցուլի |
Ալկոր | g Մեծ արջի |
Ալտաիր | α Արծվի |
Ախերնար | α Էրիդանի |
Անտարես | α Կարիճի |
Արկտուր | α Եզնարածի |
Ալցիոն | η Ցուլի |
Բելլատրիքս | γ Օրիոնի (Հայկի) |
Բետելգեյզե | α Օրիոնի (Հայկի) |
Բևեռային | ζ Փոքր արջի |
Գեմմա | α Հյուսիսային թագի |
Դենեբ | α Կարապի |
Դենեբոլա | β Առյուծի |
Կապելլա | α Կառավարի |
Կանոպուա | α Ողնուցի |
Կաստոր | α Երկվորյակների |
Միրա (Զարմանալի) | ο Կետի |
Միցար | ζ Մեծ արջի |
Շեդար | α Կասիոպեայի |
Պոլլուքս | β Երկվորյակների |
Պրոցիոն | α Փոքր շան |
Ռեգուլ | α Առյուծի |
Ռիգել | β Օրիոնի (Հայկի) |
Սիրիուս | α Մեծ շան |
Սպիկա | α Կույսի |
Վեգա | α Քնարի |
Ֆոմալհաուտ | α Հարավային ձկան |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 582)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.