Ասամբլյաժ
From Wikipedia, the free encyclopedia
Ասամբլյաժ (ֆր.՝ assemblage), տեսողական արվեստի տեխնիկա, որը մոտ է կոլաժին, սակայն օգտագործում է ծավալուն դետալներ կամ ամբողջական առարկաներ, որոնք հարթության վրա դասավորվում են նկարների նման։ Թույլատրվում են գեղանկարչական հավելումներ ներկերով, ինչպես նաև` մետաղով, կտորով և այլ նյութերով։ Երբեմն օգտագործվում է նաև արվեստի այլ տեսակներ, օրինակ, ֆոտոմոնտաժի կամ ընդարձակ համադրությունները բնորոշելու համար, քանի որ նորագույն տեսողական արվեստի տերմինաբանությունն առայժմ ամբողջապես կայացած չէ։