Առաքելական հանգանակը (լատին․՝ Symbolum Apostolorum, Credo Apostolorum) մեզ հասած ծագումով ամենահին հավատո հանգանակն է։ Ըստ ավանդության՝ նրա հեղինակները Քրիստոսի առաքյալներն են, սակայն ժամանակակից ուսումնասիրողների և աստվածաբանների մեծ մասը գտնում է, որ այն կազմվել է մ.թ. II դարում։ Առաքելական հանգանակի կազմության պատմությունը տրված է Օգոստինոսին վերագրված ճառերից մեկում՝ «Հանգանակի մասին» վերնագրով։ Այստեղ հանգանակի բանաձևումներից ամեն մեկը վերագրվում է որևէ առաքյալի։

Առաքելական հանգանակը հատկապես մեծ հեղինակություն է վայելում Արևմտյան քրիստոնեական եկեղեցիներում (կաթոլիկ և անգլիկանական եկեղեցիներ), որոնք ընդունում են հանգանակի առաքելական ծագումը, իբրև հավաքական խմբագրություն՝ կատարված Սուրբ Հոգու ներշնչումով։

Արևելյան եկեղեցիներում այդ մոտեցումն առարկվում է այն հիմնավորմամբ, թե առաքյալները եթե իրապես խմբագրած լինեին հանգանակը, ապա դա անպայման կհիշատակվեր Գործք առաքելոցում։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առաքելական հանգանակ» հոդվածին։


Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.