![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/e4/Algemeene_Verzeekering-Maatschappij_Providentia.jpg/640px-Algemeene_Verzeekering-Maatschappij_Providentia.jpg&w=640&q=50)
Ապահովագրություն
From Wikipedia, the free encyclopedia
Ապահովագրություն, որոշակի վճարի դիմաց ռիսկի փոխանցում մի սուբյեկտից մեկ այլ սուբյեկտի։ Ռիսկի կառավարման տեսակ է։ Ապահովագրության է ենթակա այն կանխատեսելի (անորոշ) ռիսկը, որի տեղի ունենալը կարող է լինել պատահական և ոչ անխուսափելի։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/e4/Algemeene_Verzeekering-Maatschappij_Providentia.jpg/640px-Algemeene_Verzeekering-Maatschappij_Providentia.jpg)
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/2d/Jackson_Apple_Festival_%2829831971922%29.jpg/640px-Jackson_Apple_Festival_%2829831971922%29.jpg)
Ապահովագրության իրականացման հիմնական շարժիչ ուժերն են՝
- Ֆիզիկական և իրավաբանական անձանց այն գույքային շահերը, որոնք կապված են տարբեր ռիսկերի տեղի ունենալու հետևանքով իրենց հասցված վնասների գծով փոխհատուցում ստանալու հետ։
- Ապահովագրողն ապահովագրական ծառայություններ մատուցելով՝ հնարավորություն է ձեռք բերում ստանալ շահույթ։
Ապահովագրությունն արտադրական փոխհարաբերությունների, բիզնեսի կազմակերպման և իրականացման անհրաժեշտ գործոն է, քանի որ փոխհատուցում է նյութական կորուստներն ու վնասները, ինչպես նաև կարևոր դեր է կատարում անընդհատ ու անխափան վերարտադրության ապահովման համար։