հայ մաթեմատիկոս, դիվանագետ From Wikipedia, the free encyclopedia
Աշոտ Գվիդոնի Սմբատյան (ապրիլի 30, 1969, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մաթեմատիկոս, դիվանագետ։ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (2015-2021)։
Աշոտ Սմբատյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 30, 1969 (55 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1991), Դրեզդենի տեխնիկական համալսարան (1991), Լայպցիգի համալսարան (1993) և HU Berlin (1997) |
Մասնագիտություն | մաթեմատիկոս և դիվանագետ |
Պարգևներ և մրցանակներ | |
Ashot Smbatyan Վիքիպահեստում |
Սմբատյանի պաշտոնավարման առաջին տարում Բունդեսթագը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը[1]։
վ1985-1991 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետը, 1990-1991 թվականներին՝ Դրեզդենի տեխնիկական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետը, 1991-1993 թվականներին՝ Լայպցիգի համալսարան (ասպիրանտուրա), 1993-1997 թվականներին՝ Բեռլինի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։ Ծառայել է խորհրդային բանակում[2]։
1991-1993 թվականներին աշխատել է Գերմանական AVX/SIEMENS ընկերության գիտահետազոտական բաժնում, 1994-1996 թվականներին եղել Բեռլինի Հումբոլդտի անվան համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետի գիտաշխատող, 1996-1997 թվականներին դասավանդել է Բեռլինի գիտության և կրթության սենատին առընթեր համալսարանի մաթեմատիկական քոլեջում։ 1997-2008 թվականներին եղել է Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության գրասենյակի վարիչ, 2005-2009 թվականներին՝ Գիտության և կրթության սենատին կից արտերկրի ավարտական վկայականների գնահատման և ատեստավորման փորձագիտական խորհրդի անդամ, 2009 թվականին՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության խորհրդատու, փորձագետ։ 2010-2011 թվականներին զբաղվել է դասախոսական և խորհրդատվական գործունեությամբ։ 2011–2013 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության առաջին քարտուղար, 2014–2015 թվականներին՝ Գերմանիայում ՀՀ դեսպանության խորհրդական, փոխդեսպան։ 2015 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Բեռլին)[3]։ 2022 թվականին նշանակվել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի)[4]։ 2023 թվականի մայիսի 19, համատեղության կարգով, նշանակվել է Հունգարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի)[5]։
Գիտական աշխատությունների և հոդվածների հեղինակ է։
2008 թվականին Գերմանիայի դաշնային հետախուզությունը կասկածներ է ունեցել, որ Սմբատյանը առնչություն ունի հայկական մաֆիայի հետ, սակայն քրեական ոստիկանությունը դրանք չի հաստատել[6]։ 2018 թվականի նոյեմբերին Սմբատյանի փաստաբանների միջնորդությամբ Բեռլինի շրջանային դատարանը արգելել է «Mitteldeutscher Rundfunk» հեռուստաընկերությանը հեռարձակել փաստագրական ֆիլմ՝ Գերմանիայում հայկական մաֆիայի վերաբերյալ[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.