From Wikipedia, the free encyclopedia
«Անտուրաժ» (անգլ.՝ Entourage), ամերիկյան հեռուստասերիալ, կատակերգություն-դրամա` ստեղծված «HBO» հեռուստացանցի կողմից։ Հեռարձակվել է 2004 թվականի հուլիսի 18-ից մինչև 2011 թվականի սեպտեմբերի 11-ը՝ ունենալով 8 եթերաշրջան։
Անտուրաժ Entourage | |
---|---|
Հեռուստասերիալի պաստառներից | |
Ժանր | հումորային դրամա և ԼԳԲՏ թեմայով հեռուստասերիալ |
Ստեղծող | Դագ Էլին |
Երկիր | ԱՄՆ |
Լեզու | անգլերեն |
Գլխավոր դերերում | Քևին Քոնոլի, Էդրիան Գրենիե, Քևին Դիլոն, Ջերի Ֆերարա, Ջերեմի Փիվեն, Դեբի Մեյզար, Փերի Ռիվս, Ռեքս Լի, Ռիզ Կոյրո, Գերի Քոուլ, Էմանուել Շրիքի, Սքոթ Քաան և Սաշա Գրեյ |
Պրոդյուսեր | Դագ Էլին Մարկ Ուոլբերգ Սթիվեն Լևինսոն Լարի Չարլզ Ռոբ Վեյս Դենիս Բիգս Ալի Մուսիկա |
Պատմվածքի վայր | Լոս Անջելես |
Եթերաշրջանների քանակ | 8 |
Սերիաների քանակ | 96 |
Էկրաններին է | հուլիսի 18, 2004[1]-ից սեպտեմբերի 11, 2011-ը |
Հեռուստաալիք | HBO |
Դիստրիբյուտոր | Warner Bros. Television, Հուլու և HBO Max |
Ձայնի ձևաչափ | 480i (SDTV) 1080i (HDTV) |
Հաջորդ | Entourage? |
Կապակցված | Անտուրաժ (ֆիլմ, 2015) |
Կարգավիճակ | Ավարտված |
Պաշտոնական կայքէջ |
Հեռուստասերիալը պատմում է Նյու Յորքի Քուինս թաղամասից Հոլիվուդ տեղափոխված տաղանդավոր երտիասարդ կինոաստղ Վինսենթ Չեյսի (Էդրիան Գրենիե) և վերջինիս մանկության ընկերների մասին[2]։
Հեռուստասերիալի սյուժեն մասնակիորեն ներշնչված է պրոդյուսերներից մեկի՝ Մարկ Ուոլբերգի դերասանական կարիերայից[3][4]։ Տարբեր էպիզոդներում կամեո ձևաչափով հանդես են եկել դերասաններ, մարզիկներ և այլ հայտնի անձինք` մարմնավորելով իրենք իրենց։
Երկրորդական պլանում հաճախ հանդես են գալիս հոլիվուդյան դերասաններ և շոու բիզնեսի այլ ներկայացուցիչներ, ովքեր երբեմն մարմնավորում են իրենք իրենց։
Հեռուստասերիալում մի քանի էպիզոդով կամ կամեո ձևաչափով հանդես են եկել այնպիսի հայտնի անձնինք, ինչպիսիք են Փիթեր Ջեքսոնը, Քրիստինա Ագիլերան, Քանյե Ուեսթը, Թոմ Բրեյդին, Ջեսիկա Ալբան, Աննա Ֆերիսը, Գերի Բյուսին, Սկարլետ Յոհանսոնը, Ջեյմս Քեմերոնը, Դենիս Հոփերը, Մարտին Սկորսեզեն, Մեթ Դեյմոնը, Լյուկ Ուիլսոնը, Էմինեմը, Լեբրոն Ջեյմսը, Քևին Լավը, Մարկ Քյուբանը, Սաշա Գրեյը, Սեթ Գրինը, Վուպի Գոլդբերգը և այլք։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.