Տամբովի ապստամբություն, խորհրդային պատմգրությունում՝ անտոնովշչինա (антоновщина), Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի ժամանակ կոմունիստական ռեժիմի դեմ ամենամեծ գյուղացիական ապստամբություններից մեկը 1920–1921 թվականներին։ Ապստամբությունը տեղի է ունեցել ներկայիս Ռուսաստանի Դաշնության Տամբովի մարզում և Վորոնեժի մարզի մի մասում։

Արագ փաստեր Տամբովի ապստամբություն, Թվական ...
Տամբովի ապստամբություն
Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ
Thumb
Ապստամբության օջախը։
Թվական 1920 թվականի օգոստոսի 19 — 1921 թվականի հունիս
Վայր Տամբովի նահանգ
Պատճառ Տնտեսական ճգնաժամ
Արդյունք Ապստամբության ճնշում
Հակառակորդներ
ՌԽՖՍՀ Կանաչ ապստամբներ`
  • 1-ին Ապստամբական բանակ
  • 2-րդ Ապստամբական բանակ
  • 3-րդ հեծյալ բանակ
  • Աշխատավոր գյուղացիության միություն
Հրամանատարներ
Միխայիլ Տուխաչևսկի

Նիկոլայ Կակուրին
Իերոնիմ Ուբորևիչ
Գրիգորի Կոտովսկի

Պյոտր Տոկմակով

Ալեքսանդր Անտոնով
Դմիտրի անտոնով

Կողմերի ուժեր
մոտ 55 հազար զինվոր մոտ 50 հազար մարդ
Ռազմական կորուստներ
անհայտ մոտ 11 հազար մարդ
Փակել

Նախաձեռնողներն էին՝ Սոցիալիստ-հեղափոխականների կուսակցությունը (էսեռականներ) և Աշխատավոր գյուղացիության միությունը, ղեկավարն էր էսեռակիան Ալեքսանդր Անտոնովը։

Ապստամբություններն սկսվեցին 1920 թվականի օգոստոսին՝ հացահատիկի բռնի առգրավմանը դիմակայելուց և վերաճեց Կարմիր բանակի, Չեկայի ստորաբաժանումների և Խորհրդային Ռուսաստանի իշխանությունների դեմ ուղղված պարտիզանական պատերազմի։ Ենթադրվում է, որ ապստամբությունը ճնշելու ժամանակ ձերբակալվել է շուրջ 100 000 մարդ և գնդակահարվել շուրջ 15 000-ը։ Գյուղացիության դեմ պայքարելիս Կարմիր բանակը նույնիսկ քիմիական զենք օգտագործեց[1]։

Գյուղացիական բանակի հիմնական մասը ոչնչացվեց 1921-ի ամռանը, առավել փոքր խմբեր դեռ մեկ տարի շարունակվեցին պայքարը։

Շարժումը հետագայում խորհրդային իշխանությունների կողմից որակվեց որպես «անարխիստական բանդիտիզմ»։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.