Անարզաբա
բնակավայր From Wikipedia, the free encyclopedia
բնակավայր From Wikipedia, the free encyclopedia
Անարզաբա, (Անազարբա, Անավարզա, լատին․՝ Anazarbus), ամրոց և քաղաք Կիլիկիայի Հայկական Թագավորությունում, ներկայումս Թուրքիայի տարածքում Անավարզա գյուղն է։
Քաղաք | ||
---|---|---|
Անազարբա | ||
Երկիր | Թուրքիա | |
Երկրամաս | Ադանայի նահանգ | |
Համայնք | Ադանայի մարզ և Սիս | |
Այլ անվանումներ | Այնարբե, Անաբարզա, Անազարբ, Անազարբա, Անավարզա | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Տեղաբնականուն | անարզաբացի | |
Ժամային գոտի | UTC+3 | |
| ||
Քաղաքի այլ անվանումներն են Այնարբե, Անաբարզա, Անազարբ, Անազարբա, Անավարզա, Անզարաբա, Դիոկեսարիա, Էնզարբահ, Կեսարիա Անազարբյան, Կեսարիա Անազարբյան, Հուստիանապոլիս, Հուստինոպոլիս, Նավարզա։
Անարզաբան գտնվել է Դաշտային Կիլիկիայում, Սիս քաղաքից մոտ. 25 կմ հարավ-արևելք, Սաուրան և Սիս գետերի միջև ընկած հարթավայրում։ Ամրոցը կառուցված էր մոտ 200 մ բարձրությամբ ժայռաբլրի վրա և երեք կողմից անմատչելի էր։ Ամրոցի արևմտյան ստորոտին տարածվում էր բուն քաղաքը։
Անվան հետ կապված ստույգ տվյալներ չկան, ենթադրաբար ունի սեմական ծագում և արաբերեն նշանակում է դեղին աղբյուր (այն զարբա)։ Հիմնադրման ժամանակը նույնպես հայտնի չէ։ Բարգավաճել է Հռոմեական կայսրության օրոք և Օկտավիանոս Օգոստոս կայսեր պատվին կոչվել է Կեսարիա Անազարբյան կամ Դիոկեսարիա։
12-րդ դարում եղել է Կիլիկիայի գլխավոր քաղաքը։ Մի քանի անգամ ավերվել է երկրաշարժերից ու վերաշինվել։ Հուստինիանոս Ա կայսեր օրոք կատարված վերաշինությունից հետո կոչվել է Հուստինիանուպոլիս և Բյուզանդական Հայաստանի հետ մտել է Բյուզանդական կայսրության մեջ։
Նշանավոր դեպքերից է Անարզաբայի պաշտպանությունը, 1137 թ., երբ քաղաքում կենտրոնացած հայկական ուժերը 35 օր ինքնապաշտպանական մարտեր են մղել Բյուզանդական մեծաքանակ զորքի դեմ։
1909 թ. Ադանայի կոտորածի ժամանակ սպանվում են նաև Անարզաբայի բնակչությունը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 375)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անարզաբա» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.