From Wikipedia, the free encyclopedia
Այրիս Էպֆել (անգլ.՝ Iris Apfel, օգոստոսի 29, 1921[1], Քուինս, Նյու Յորք, ԱՄՆ - մարտի 1, 2024[1], Փալմ Բիչ, Ֆլորիդա, ԱՄՆ[1]), ամերիկացի հայտնի գործարար, ինտերիեր ձևավորող, նորաձևության պատկերակ։
Այրիս Էպֆել անգլ.՝ Iris Apfel | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 29, 1921[1] |
Ծննդավայր | Քուինս, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | մարտի 1, 2024[1] (102 տարեկան) |
Մահվան վայր | Փալմ Բիչ, Ֆլորիդա, ԱՄՆ[1] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Վիսկոնսինի համալսարան Մեդիսոնում, New York University Institute of Fine Arts? և Putney High School? |
Մասնագիտություն | ինտերիերի դիզայներ, գործարար և մոդել |
Iris Apfel Վիքիպահեստում |
Այրիս Էպֆելը ծնվել է 1921 թվականի օգոստոսի 29-ին Աստորիայում, (Քուինս, (Նյու Յորք)։ Էպֆելը Սամուել Բեռռլիի միակ երեխան է, ում ընտանիքը ապակի և հայելի արտադրող բիզնեսի սեփականատեր էր, իսկ նրա ռուսական ծննդով կինը՝ Սադին ուներ նորաձևության խանութ։ Երկուսն էլ հրեա էին[2][3]։ Այրիս էպֆելը սովորել է Նյու Յորքի համալսարանի արվեստի պատմության բաժնում և հաճախել է Վիսկոնսինի համալսարանին կից արվեստի դպրոց[4]։
Որպես երիտասարդ կին, Էպֆելը աշխատել է Women's Wear Daily իմիջ կենտրոնում և եղել է Էլիանոր Ջոնսոնի համար որպես ինտերիեր ձևավորող։ Նա նաև նկարիչ Ռոբերտ Գուդմենի օգնականն էր[2]։ 1948 թվականի փետրվարի 22- ին ամուսնացել է Կառլ Էպֆելի հետ (1914 - 2015 )[5] : Երկու տարի անց նրանք գործարկեցին տեքստիլային գործվածքների արտադրամաս և այն ղեկավարեցին մինչև իրենց թոշակի անցնելը՝ 1992 թվականը։ Այրիս Ապֆելը մասնակցել է Սպիտակ տան ձևավորման վերականգնման նախագծերին ինն նախագահների կառավարման շրջանում՝ Թրումանի, Էյզենհաուերի, Քենեդու, Ջոնսոն, Նիքսոնի, Ֆորդի, Քարթերի, Ռեյգան և Քլինթոնի։ Չնայած ընտանեկան բիզնեսին զույգը սկսեց ճանապարհորդել աշխարհի շուրջ, որի ժամանակ գնում էր ոչ արևմտյան, արտասովոր հագուստներ։ Նա տրամադրում էր այս զգեստներն իր հաճախորդներին բարձր հասարակարգի խնջույքներին մասնակցելու ժամանակ հագնելու համար[6]։ 2016 թվականին նա ավստրալիական Blue Illusion ապրանքանիշի խորհրդանիշն էր[7]։
2005 թվականի սեպտեմբերի 13-ին Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանին կից The Costume Institute-ում կազմակերպվեց ցուցահանդես Այրիս Էպֆելի ոճի մասին։ Ցուցահանդեսի վերնագիրը «Հազվադեպ Թռչուն» (անգլ.՝ Rare Bird) էր։ Կենսակերպի և ոճի պատմության թանգարանը Ֆլորիդայում ստեղծում է տուն, որը կծառայի որպես պատկերասրահ Այրիս Էպֆելի հագուստների, աքսեսուարների և կահույքի համար։
Այրիս Էպֆելը Ալբերտ Մայսլեսի կողմից պատրաստված Iris ֆիլմի գլխավոր հերոսուհին է.[8][9][10][11]։ Ֆիլմը ցուցադրվել է 2014 թվականի հոկտեմբերին Նյու Յորքի ֆիլմերի փառատոնի ժամանակ։ Այրիսը նաև նկարահանվել է «Եթե դու կադրի մեջ չես կեր նախաճաշ» (անգլ.՝ If You’re Not In the Obit, Eat Breakfast) վավերագրական ֆիլմում, որն էկրան է բարձրացել 2017 թվականին[12][13][14]։
Այրիս Էպֆելին հանձնվեց մրցանակ Կանայք միասին նախագծի տնօրենների խորհրդի և բելառուսական բյուրոյի անդամ Մալյու Էդվարս Հուրլիի և Բրյուսելում ՄԱԿ-ի կենտրոնակայանում Իսպանիայի ներկայացուցիչ Կարլոս Հեմինեզի կողմից։
2015 թվականի օգոստոսի 1-ին, իր 101-րդ տարեդարձից 3 օր առաջ Այրիս Էպֆել ամուսինը մահացավ։ Նրանք համատեղ ապրել են 67 տարի[15]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.