Այդահո
From Wikipedia, the free encyclopedia
Այդահո (անգլերեն՝ Idaho), ԱՄՆ-ի նահանգ։ Գտնվում է Խաղաղ օվկիանոսի հյուսիս-արևմուտքում, լեռնային նահանգների խմբում։ Այդահոն սահմանանակցում է ԱՄՆ-ի վեց նահանգների և հյուսիսում կանադական Բրիտանական Կոլումբիա նահանգի հետ։ 2011 թվականի դրությամբ՝ նահանգում բնակվել է մոտ 1 600 000 մարդ։ Բնակչության թվով այն զբաղեցնում է 39-րդ տեղը։ Այդահոյի տարածքը կազմում է 216 632² կմ, ինչը դարձնում է այն ԱՄՆ 14 խոշոր նահանգներից մեկը։ Նահանգի ամենախոշոր քաղաքը և նրա մայրաքաղաքը Բոյսե քաղաքն է։ Այստեղ են գտնվում նահանգի հիմնական կառավարական հաստատությունները, այդ թվում նաև օրենսդիր մարմինը։
Այդահո անգլ.՝ State of Idaho | ||||
---|---|---|---|---|
| ||||
Երկիր | ԱՄՆ | |||
Մասն է | Մայրցամաքային նահանգներ | |||
Հիմն | Here We Have Idaho? | |||
Կարգավիճակ | ԱՄՆ-ի նահանգ | |||
Մտնում է | ԱՄՆ | |||
Վարչկենտրոն | Բոյսե | |||
Ամենաբարձր կետ | Borah Peak? | |||
ԲԾՄ | 1524 մետր | |||
Օրենսդրական մարմին | Idaho Legislature? | |||
Դատական մարմին | Idaho Supreme Court? | |||
նահանգապետ | Բուտչ Օթեր | |||
Միության մուտք | հուլիսի 3, 1890 (43-րդ) | |||
Պաշտոնական լեզուներ | անգլերեն | |||
Բնակչություն | ▲1 839 106 մարդ (ապրիլի 1, 2020)[1] (39 տեղ) | |||
Տարածք | 216 699 կմ² (14 տեղ) | |||
Հիմնադրված է | հուլիսի 3, 1890 թ. | |||
Սահմանակցում է | Բրիտանական Կոլումբիա, Մոնտանա, Վայոմինգ, Յուտա, Նևադա, Օրեգոն և Վաշինգտոն | |||
Ժամային գոտի | UTC-7, UTC-8 և Ամերիկա/Դենվեր | |||
Հապավում | ID և Idaho | |||
ISO 3166-2 կոդ | US-ID | |||
Հեռախոսային կոդ | 208 | |||
Մականուն | Gem State | |||
Միության մուտք | հուլիսի 3, 1890 (43-րդ) | |||
idaho.gov(անգլ.) | ||||
Նահանգի տնտեսության կարևոր ոլորտներից են գյուղատնտեսությունը, որը մեծ մասամբ զբաղվում է կարտոֆիլի մշակությամբ, հանքարդյունաբերությունը և գիտատեխնիկական ոլորտը։ 19-րդ դարի առաջին կեսերին այստեղ ակտիվորեն զբաղվում էին բրդարտադրությամբ։ XIX դարի կեսերին Այդահոյում հայտնաբերվել են թանկարժեք մետաղների խոշոր հանք, այդ թվում նաև ոսկու։ Որպես նահանգ՝ Այդահոն ճանաչվել է 1890 թվականի հուլիսի 3-ին, այն հաշվով 43-րդն էր։
Հանքարդյունաբերությունը նահանգում մինչ օրս զարգացած է։ Բնական ռեսուրսների հարստության շնորհիվ է, որ Այդահոն ստացել է իր «նահանգ-թանկարժեք քար» (անգլ.՝ Gem state) անվանումը[2]։ Ներկա դրությամբ նահանգը «ամենահանրապետական» նահանգներից մեկն է[3][4]։ 2006 թվականից նահանգապետն է Բուտչ Օտտերը։