Ամանուլլա Խան (փուշթու՝ غازي امان الله خان}}, դարի՝ غازی امان الله خان, հունիսի 1, 1892(1892-06-01)[1][2][3][…], Պագման, Paghman, Քաբուլ - ապրիլի 25, 1960(1960-04-25)[4][1][2][…], Ցյուրիխ, Շվեյցարիա[5]), Աֆղանստանի թագավոր (1919-1929), Բարակզայների արքայատոհմից։ Իշխանության գլուխ է անցել էմիրի կարգավիճակով, 1926 թվականին հռչակվել է շահ՝ թագավոր[6]։ Գահ բարձանալուց մեկ շաբաթ անց՝ 1919 թվականի փետրվարի 28-ին, հռչակել է Աֆղանստանի լիակատար անկախությունը, որը հանգեցրել է աֆղանա-անգլիական երրորդ պատերազմին։ 1921 թվականին Մեծ Բրիտանիան ընդունել ու ճանաչել է Աֆղանստանի անկախությունը։ Ամանուլլա խանը, որ էմիր Հաբիբուլա Խանի որդին էր և առաջնորդվում էր երիտաֆղանների գաղափարներով, վարել է Մեծ Բրիտանիայից լիովին անկախ արտաքին քաղաքականություն[7]։

Արագ փաստեր Ամանուլլա Խան պարս.՝ شاه امان‌الله خان, Ծնվել է ...
Ամանուլլա Խան
պարս.՝ شاه امان‌الله خان
Thumb
Ծնվել էհունիսի 1, 1892(1892-06-01)[1][2][3][…]
ԾննդավայրՊագման, Paghman, Քաբուլ
Մահացել էապրիլի 25, 1960(1960-04-25)[4][1][2][…] (67 տարեկան)
Մահվան վայրՑյուրիխ, Շվեյցարիա[5]
ԳերեզմանՋալալաբադ և Քաբուլ
Քաղաքացիություն Աֆղանստան
Կրոնիսլամ և սուննի իսլամ
Մասնագիտությունմիապետ և թագավոր
ԱմուսինSoraya Tarzi?
Ծնողներհայր՝ Հաբիբուլլահ Խան
Զբաղեցրած պաշտոններԱֆղանստանի թագավոր
Պարգևներ և
մրցանակներ
Ոսկե խթանի պարգև Սպիտակ Արծվի շքանշան և Թագավորական վիկտորիանական շղթա
 Amanullah Khan Վիքիպահեստում
Փակել

1923 թվականին ընդունվել է Աֆղանստանի առաջին սահմանադրությունը։ Ամանուլլա Խանի՝ արևմտյան արժեքների ոգով նախաձեռնած ներքին բարենորոգումներն օժանդակել են երկրի զարգացմանը։ 1928-1929 թվականներին Հաբիբուլլա Քալաքանիի գլխավորած ապստամբությունն ու դրան հաջորդած քաղաքացիական կռիվներն ստիպել են Ամանուլլա Խանին հրաժարվել գահից և հեռանալ երկրից։ 30 տարի ապրել է վտարանդության մեջ։ Մահացել է ապրիլի 25-ին, Ցյուրիխում։ Նրա դին տեղափոխել են Աֆղանստան և թաղել Ջալալաբադում[8]։

Thumb
Ամանուլլա Խանի դամբարանը Ջալալաբադում

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.