Աղիվն
Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգի գավառ / From Wikipedia, the free encyclopedia
Աղիվն, գրաբար՝ Աղիւն, գավառ Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգի կազմում[1]։ Ընդգրկել է Եփրատի Աղյունաձոր վտակի հովիտը։ Կենտրոնը Նիկոպոլիս-Զիմարա ճանապարհին գտնվող Անի Աղյունո (Անալյուն) ամրոցն էր, որը, ըստ Ն.Ադոնցի, հունական և հռոմեական աղբյուրներում հիշատակվող Անալիբան է։ Ուշ միջնադարում Աղյունը կոչվել է նաև Աղնցիք[2]։