From Wikipedia, the free encyclopedia
Ակնա լիճ, Ակնալիճ[1], Ակնա լճի ջրամբար, լիճ Հայաստանի Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի սահմանագլխին՝ Գեղամա լեռների մերձգագաթային սարավանդի վրա, Ակնասար լեռան լանջին, Ծաղկաշեն գյուղից 10 կմ արևմուտք։ Գրանցված է Հայաստանի Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։ Բնության պետական հուշարձանների ցանկում ներառվել է 2008 թվականի օգոստոսի 14-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշման համաձայն[2][3]։
Կոորդինատներ | ||
Երկիր | Հայաստան | |
Վարչատարածքային բաժանում | Կոտայքի մարզ, Գեղարքունիքի մարզ | |
Հայելու բացարձակ բարձրությունը | 3030 մ | |
Ավազանի մակերեսը | 0,8 կմ² | |
Ծավալը | 0,00391 կմ³ | |
Ամենամեծ խորությունը | 25 մ | |
Ծովի մակերևույթից բարձր է 3030 մետրով, լճի մակերեսը՝ 0,5 կմ²։ Սնվում է ձնհալքի և աղբյուրների ջրերով։ Այն շրջապատված է երիտասարդ հրաբխային կոներով և ալպյան մարգագետիններով։ Նրա ջուրը պարզ է, քաղցրահամ։ Մակերեսը կազմում է 0,53 կմ², առավելագույն խորությունը՝ 15 մ, ջրատարողությունը՝ 3,91 միլիոն մ³։
1959 թվականին լիճը պատվարելու միջոցով ստեղծվել է ջրամբար։ Այն վերակառուցվել է 1976 թվականին։ Պատվարը հողային է, երկարությունը 360 մ։ Ձմռանը սառցակալում է[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.