Ածիկ, հայկական ազգային քաղցրահամ ուտելիք։ XIX դարի վերջին և XX դարի սկզբին տարածված էր Սասունում, Կարինում, Մուշում, Հարքում, Արցախում, Շիրակում, Ջավախքում և այլուր։ Այժմ էլ մասամբ գործածում են Վայոց ձորում, Ապարանում, Գավառում։
Արագ փաստեր Ածիկ, Տեսակ ...
Փակել
Պատրաստում են ծլած ցորենից։ Սկուտեղի մեջ փռած վիճակում ցորենը պահում են մութ ու տաք տեղում 10-15 օր և ամեն օր խոնավացնում։ Երբ ցորենի ծիլերը հասնում են 12–15 սմ բարձրության, դրանք ծեծում են սանդում, հյութի հետ ալյուր խառնում և եփում մինչև կարմրավուն դառնալը։ Ցորենի մեջ եղած օսլան հիդրոլիզվում է օլիգոշաքարների, օրինակ՝ մալտոզի (ածկաշաքար), որով և պայմանավորված է ածիկի քաղցր համը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 207)։ ![](//upload.wikimedia.org/wikipedia/commons/b/bf/CC_BY-SA_icon_80x15.png) |