From Wikipedia, the free encyclopedia
Ալֆոնսո Գարսիա Ռոբլես ( իսպ.՝ Alfonso García Robles, մարտի 20, 1911[1][2][3][…], Zamora de Hidalgo, Միչոական, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ - սեպտեմբերի 2, 1991[1][2][3][…], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի քաղաքական գործիչ, դիվանագետ, Մեքսիկայի արտաքին գործերի նախարար (1975-1976), 1982 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր (Ալվա Մյուրդալի հետ միասին)։
Ալֆոնսո Գարսիա Ռոբլես իսպ.՝ Alfonso García Robles | |
Կրթություն՝ | Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարան |
---|---|
Մասնագիտություն՝ | դիվանագետ, գրող, փաստաբան և քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | մարտի 20, 1911[1][2][3][…] |
Ծննդավայր | Zamora de Hidalgo, Միչոական, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Վախճանի օր | սեպտեմբերի 2, 1991[1][2][3][…] (80 տարեկան) |
Վախճանի վայր | Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Թաղված | Spanish Cemetery |
Քաղաքացիություն | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Ի ծնե անուն | իսպ.՝ Alfonso García Robles |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Ծնվել է Սամորայում (Միչոական նահանգ) Քուիրինոյի և Թերեզա Գարսիա Ռոբլեսի ընտանիքում։ Սկզբում մտադիր է եղել քահանա դառնալ, բայց հետո փոխել է իր միտքը՝ ընդունվելով Մեխիկոյի ազգային համալսարանի իրավաբանական բաժին։ 1933 թվականին ավարտել է միջազգային իրավունքի և միջազգային հարաբերությունների բաժինը, որից հետո ուսումը շարունակել է Փարիզում (1934-1937) և Հաագայի միջազգային իրավունքի ակադեմիայում (1938): Դեռ Եվրոպայում լինելով՝ Ռոբլսը ընդունվել է դիվանագիտական ծառայություն և երկու տարի անցկացրել է Շվեդիայում Մեքսիկայի դեսպանությունում։
1941 թվականին վերադառնալով հայրենիք՝ նշանակվել է միջազգային կազմակերպությունների վարչության պետ, ապա՝ քաղաքական և դիվանագիտական ծառայության գլխավոր տնօրեն։ 1945 թվականին դարձել է Մեքսիկայի պատվիրակության անդամ Սան Ֆրանցիսկոյում կայացած խորհրդաժողովում, որի ժամանակ ստեղծվել է ՄԱԿ-ը։ Հետագայում աշխատել է Նյու Յորքի ՄԱԿ-ի քարտուղարությունում։ 1957 թվականին Մեքսիկա վերադառնալուց հետո նշանակվել է Արտաքին գործերի նախարարության Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի վարչության պետ, որի կապակցությամբ ակտիվ մասնակցել է 1958 և 1960 թվականներին ծովի օրենքի վերաբերյալ համաժողովներին։
1962-1944 թվականներին եղել է Բրազիլիայում Մեքսիկայի դեսպան։ 1962 թվականի Կարիբյան ճգնաժամի իրադարձություններից հետո լրջորեն մտածել է Լատինական Ամերիկայում միջուկային գոտի ստեղծելու մասին պայմանագրի մասին։
1964 թվականին նշանակվել է Մեքսիկայի արտաքին գործերի նախարարի տեղակալ և այդ պաշտոնում խաղացել է Լատինական Ամերիկայում միջուկային զենքը արգելող Տլատելոլկոյի պայմանագրի (1967) ստորագրման հիմնական դերերից մեկը։
1967 թվականին նրան հանձնարարվել է գլխավորել Մեքսիկայի պատվիրակությունը ՄԱԿ-ի Ժնևի զինաթափման խորհրդաժողովում, որտեղ Ալվա Մյուրդալի հետ միասին ակտիվ մասնակցություն է ունեցել Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի մշակմանը, որն ընդունել են աշխարհի 115 պետություններ։
1970-1975 թվականներին եղել է ՄԱԿ-ի Մեքսիկայի ներկայացուցիչ, ապա մեկ տարի աշխատել է Մեքսիկայի արտաքին գործերի նախարար։ 1977 թվականից դարձել է ՄԱԿ-ի զինաթափման կոմիտեում Մեքսիկայի մշտական ներկայացուցիչ։ Ձգտել է գերտերությունների միջև փոխզիջման հասնել սպառազինությունների մրցավազքն ավարտելու հարցում։ 1978 թվականին տեղի է ունեցել առաջին նման նստաշրջանը, որի ժամանակ Ռոբլեսը պատասխանատու է եղել բանաձևի տեքստի նախագծի պատրաստման համար, որը ոչ ֆորմալ կերպով կոչվում էր «Վերջնական փաստաթուղթ»։ 1982 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հատուկ նստաշրջանում առաջարկել է կազմակերպել զինաթափման համաշխարհային արշավ։ Գերտերությունների դիրքորոշման պատճառով հնարավոր չի եղել մշակել մեկ փաստաթուղթ, բայց գաղափարը լայն աջակցություն է ստացել, և 1982 թվականի ամռանը Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Եվրոպայում անց են կացվել հազարավոր հակամիջուկային ցույցեր։
1982 թվականին Ալվա Միրդալի հետ միասին ստացել է Խաղաղության Նոբելյան մրցանակ՝ զինաթափման և միջազգային բանակցությունների ոլորտում քսանամյա աշխատանքի համար[6]։ Իր Նոբելյան դասախոսության ժամանակ Ռոբլսը խոսել է Տլատելոլկոյի պայմանագրի նախապատրաստման և բովանդակության մասին՝ լսարանին հիշեցնելով, որ Լատինական Ամերիկայի միջուկային գոտին, ցավոք, այլ խիտ բնակեցված տարածքներում հետևորդներ չի գտել։
1985 թվականին ընտրվել է ՄԱԿ-ի զինաթափման հանձնաժողովի նախագահ։
1949 թվականին Մերձավոր Արևելքում ՄԱԿ-ի առաքելությունը ղեկավարելիս Ռոբլսը հանդիպել է Պերուի պատվիրակ Խուանա Մարիա Սիսլո Վալդելոմարին, որի հետ ամուսնացել է մեկ տարի անց։ Ընտանիքն ուներ երկու որդի՝ Ալֆոնսո և Ֆերնանդո։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.