From Wikipedia, the free encyclopedia
Ալեքսանդր Ռոմանովիչ Լուրիա (ռուս.՝ Александр Романович Лурия, հուլիսի 3 (16), 1902[1] կամ հուլիսի 16, 1902[1], Կազան, Կազանի գավառ, Կազանի գուբերնիա, Ռուսական կայսրություն[2] - օգոստոսի 14, 1977[3][4][1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային հոգեբան, ՌՍՖՍՀ ՄԳԱ (1947), ԽՍՀՄ ՄԳԱ իսկական անդամ, Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսոր (1945 թվականից), հոգեբանության ֆակուլտետի նյարդա-հոգեբանության ամբիոնի վարիչ (1967 թվականից)։
Ավարտել է Կազանի համալսարանի հասարակական գիտությունների ֆակուլտետը (1921) և Մոսկվայի առաջին բժշկական ինստիտուտը (1937)։ 1924-1934 թթ. Լև Վիգոտսկու հետ զբաղվել է հոգեկանի զարգացման պրոբլեմներով, մշակել գերզգայական պրոցեսների ուսումնասիրման հոգեֆիզիոլոգիական մեթոդները։ Հետագայում զբաղվելով գլխուղեղի տեղային (լոկալ) արգելակման ժամանակ բարձրագույն հոգեկան ֆունկցիաների խանգարման ուսումնասիրությամբ՝ դարձել է նյարդահոգեբանության հիմնադիրներից մեկը։ Եղել է գիտական հոգեբանության Միջազգային միության փոխպրեզիդենտ (1969 - 1972)։ ԱՄՆ-ի ազգային ԳԱ արտասահմանյան անդամ (1968)։ Լուրիայի աշխատությունները թարգմանվել են արտասահմանյան շատ լեզուներով։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.