From Wikipedia, the free encyclopedia
Ալբերտ Կառլ Լյուդվիգ Գոթգելֆ Գյունտերը (հոկտեմբերի 3, 1830[1], Նեքարի Էսլինգեն, Շտուտգարտի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ[1] - փետրվարի 1, 1914[2], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1]), գերմանական ծագում ունեցող կենդանաբան է, ով հիմնականում աշխատել է Բրիտանիայում, իխտիոլոգ և հերպետոլոգ է, Լոնդոնի Թագավորական միության անդամ է։
Ալբերտ Գյունթերը ծնվել է 1830 թվականի հոկտեմբերի 3-ին Էսսլինգեն-նա-Նեկքարում Շվաբիայում, (Վյուրտեմբերգ)։ Նա ուսումնասիրել է աստվածաբանություն Բեռլինում և Բոննում։ Տյուբինգենում Գյունտերը բժշկություն է սովորել։ Դոկտորական աստիճան է ստացել Նեկքարի ձկների հետազոտության համար (1853)). 1857 թվականին Գյունտերը տեղափոխվել է Լոնդոն և դարձել է Բրիտանական թանգարանի կենդանաբանության բաժանմունքում ասիստենտ, զբաղվել է իխտիոլոգիայով, իսկ Ջոն Էդուարդ Գրեյի մահից հետո 1875 թվականին դարձել է այդ բաժանմունքի տնօրեն (պաշտոնավարել է մինչև 1895 թվականը)։ 1865 թվականին Գյունտերը հիմնադրել է "records of zoological litterature" ամենամյա հրատարակությունը, որի առաջին 6 հատորները թողարկել է ինքը ։ Ալբերտ Գյունտերի գլխավոր աշխատանքը — ութհատորանի «Ձկների կատալոգն» է (անգլ.՝ Catalogue of Fishes, (1859—1870)): Նա նաև ուսումնասիրել է սողունների և երկկենցաղների թանգարանային հավաքածուից։ Գյունթերն ընտրվել է Լոնդոնի թագավորական միության անդամ 1867 թվականին և եղել է նրա փոխնախագահը 1875-1876 թվականներին։ Ստացել է բրիտանական քաղաքացիություն 1874 թվականին:Գրեթե քառասուն տարի (1868-1905) նա Լոնդոնի կենդանաբանական միության խորհրդի անդամ էր։ 1877 թվականին նա ընտրվել է Լոնդոնի Լիննեևյան միության անդամ, և նրա նախագահն էր 1896-1900 թվականներին։ Ալբերտ Գյունտերը մահացել է 1914 թվականի փետրվարի 1-ին Քյուում (անգլ.՝ Kew Gardens, այն ժամանակ Սուրրեյ, այստեղ գտնվում են Քյուի Թագավորական բուսաբանական այգիները)[6][7]։ Ալբերտ Գյունտերի որդին Ռոբերտ Գյունտերը հայտնի է որպես գիտության պատմիչ։
Բացի հատուկ հրատարակություններում բազմաթիվ հոդվածներից, Գյունտերը գրել է.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.