From Wikipedia, the free encyclopedia
Ազրաիլ, Ազրայիլ (արաբ.՝ عزرائيل) կամ Մալյակու լյ-Մաուտ (արաբ.՝ ملك الموت - մահվան հրեշտակ), ըստ որոշ թարգմանությունների՝ Ասրաիլ[1]՝ մահվան հրեշտակ իսլամում և հուդայականությունում, որը մարդկանց տեղափոխում է այլ աշխարհ[2]։
Անգլերեն բառարանում օգտագործվում է որպես Azrael: Անունը բառացիորեն նշանակում է՝ «Ում Աստված է օգնում»[2]։
Ղուրանում ու Սուննայում Ազրայիլ անունն ընդհանրապես չի հիշատակվում, փոխարենն օգտագործվում է Մալյակու լյ-Մաուտ անվանումը (արաբ.՝ ملك الموت - մահվան հրեշտակ)։
Մահվան հրեշտակ, որն Ալլահին ամենամոտ հրեշտակներից է։ Ալլահի հրամանով նա վերցնում է մահացածների ոգիները։ Մահվան հրեշտակի պարտականություններն իրականացնելիս նրան այլ հրեշտակներ էլ են օգնում։ Մուսուլման հավատացյալների ոգիները մահվանից հետո վերցնում է «Նաշիթաթ» հրեշտակը, իսկ անհավատներինը՝ «Նազիաթ»-ը։
Դատաստանի օրվանից առաջ` Իսրաֆիլի հայտնության շեփորի երկրորդ ղողանջից հետո, երկրի ու երկնքի բոլոր բնակիչները, բացառությամբ մի քանիսի, կոչնչանան։ Որոշ ժամանակ անց կվերանան նաև մնացյալ արարածները, իսկ ամենավերջում նոր կմահանա մահվան հրեշտակը[3]։
Հուդայականության մեջ մահվան հրեշտակը (մալ-ահ Հա-մավետ) նույնացվում է սարսափելի հսկաների և դևերի հետ։ Թալմուդում նա համարժեք է Սատանային ու նրա չար մտածելակերպին (իեցեր խա-րա)։ Ամենից հաճախ մահվան հրեշտակը պատկերվում է փախստականի, թափառաշրջիկի կամ մուրացկանի տեսքով։ Ֆոլկլորում նա հաճախ պատկերված է մի քանի աչքերով, նախանձախնդիր քաղվորի կամ ծերունու տեսքով, որի ձեռքին սուր կա և սրից էլ թույն է կաթում[4]։
Հավանականություն կա, որ Ազրայիլը պատկերում է «Պողոսի» և «Պետրոսի» հայտնությունների ապոկրիֆիկ տեքստերի Էսրայիլին, ինչպես նաև եզդիական Էզրայիլ հրեշտակապետին։ Պողոսի «Հայտնությունում» Էսրայիլը համարվում է «Զայրույթի հրեշտակ», որը տանջում է մեղավորներին Սարսափելի դատաստանից հետո[5]։
Չուվաշյան դիցաբանությունում Էսրելն է համարվում մահվան հրեշտակը։
Ազրաիլը (Ազրաա-իիլ) մահվան հրեշտակ է համարվում նաև Գուրու Գրանթ Սահիբ սուրբ գրքում և վերջին սիկհիզմի գուրուն[6][7][8]։
Ազրայիլը բանաստեղծություններում հաճախ մարմնավորում է մահը։ Այդ կերպարով նա հանդես է եկել Մարինա Ցվետաևայի «Ազրայիլ» բանաստեղծությունում, ինչպես նաև այլ բանաստեղծների, ինչպիսիք են օրինակ՝ Ջորջ Բայրոնը, Միխայիլ Լերմոնտովը, Էդգար Պոն («Israfel») և ուրիշների ստեղծագործություններում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.