From Wikipedia, the free encyclopedia
Ագրեսիա, ճնշող, բռնի, գիտակցական կամ ենթագիտակցական մոտիվացիա ունեցող այնպիսի գործողություններ, որոնց նպատակը ուրիշին վնաս պատճառելն է։ Ագրեսիան կամ ագրեսիվ գործողությունները պայմանավորված են անձի կամ խմբի ֆրուստրացվածությամբ, բայց կարող են լինել նաև ընդօրինակման արդյունք։ Ռազմական ուժի՝ ՄԱԿ-ի կանոնադրության տեսանկյունով հակաօրինական ցանկացած գործադրություն։ Երբեմն օգտագործվում է նաև նախահարձակում տերմինը։ Ագրեսիա հասկացության ընդհանուր ձևակերպումը տրվում է 19-4-ի դեկտեմբերի 14-ի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի բանաձևով։ Ըստ այդ բանաձևի առաջ֊ին հոդվածի․ «Ագրեսիա է պետության կողմից այլ պետության ինքնիշխանաթյան, տարածքային անձեռնմխելխության կամ քաղաքական անկախության դեմ ռազմական ուժի գործադրումը կամ Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրությանն անհարիր որևէ այլ գործողություն»։ Ագրեսիա որակելու համար պարտադիր է առաջինը կամ նախաձեռնող լինելու հատկանիշը (որևէ պետության կողմից ռազմական ուժն առաջինը գործադրելը)։ Ագրեսիան համարվում է իոսղադուբյան և մարդկության անվտանգության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն։ Ըստ իրականացման եղանակի՝ ագրեսիան կարոդ է լինել․
Անձի ընդհանուր դիրքորոշում և հոգեվիճակ է, որոնց առկայության դեպքում անձն ունի ճնշող, բռնի գործողություններ կատարելու ձգտում։ Ագրեսիվություն դրսևորվում Է ինչպես միջանձնային փոխհարաբերություններում, այնպես էլ անշունչ առարկաների նկատմամբ։ Սխալ դաստիարակության և հոգեկան որոշ հիվանդությունների դեպքում ագրեսիվությունը խիստ ուժեղանում է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.