Աբստրակտ հանրահաշիվ
մաթեմատիկայի բաժին / From Wikipedia, the free encyclopedia
Աբստրակտ հանրահաշիվը (նաև բարձրագույն հանրահաշիվ կամ ընդհանուր հանրահաշիվ), մաթեմատիկայի բաժին է, որն ուսումնասիրում է հանրահաշվական համակարգերը (նաև կոչվում են հանրահաշվական կառուցվածքներ), ինչպիսիք են խմբերը, օղակները, դաշտերը, մասնակի կարգավորված բազմությունները, ցանցերը, ինչպես նաև արտապատկերումները այդ կառուցվածքների միջև։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Պատմականորեն հանրահաշվական կառուցվածքները նախ առաջացել են մաթեմատիկայի այլ ոլորտների մեջ։ Աբստրակցիայից և աքսիոմատիկ սահմանումների ձևակերպումից հետո նրանք դառնում էին աբստրակտ հանրահաշվի հետազոտման առարկա։ Այդ իսկ պատճառով աբստրակտ հանրահաշիվը կիրառություն է գտնում մաթեմատիկայի բազմաթիվ այլ ոլորտներում։
Ստորև թվարկվում են աբստրակտ հանրահաշվի հիմնական հարաբերությունների և կառուցվածքների սահմանումները։ Բերվում են գրաֆային օրինակներ։ Բազմություն, բազմության պատկանելիություն, գործողություններ բազմությունների հետ և բազմությունների հետ կապված այլ հասկացությունների մեկնաբանությունը կարելի է գտնել Բազմությունների տեսություն բաժնում։